Պահեստազորի գնդապետ հրամանատար Վոլոդյա Հովհաննիսյանն այսօր մամուլի ասուլիսում ասել է. «Ջալալ Հարությունյանի մեքենայի պայթյունի համար հարուցեցին քրեական գործ, պետք է ձերբակալություններ լինեին, սակայն այսօր այդ քրեական գործն այդպես հարուցված է, իսկ Ջալալ Հարությանին, որպեսզի լռի, առաջարկեցին պաշտոն, և մարդ, որը արցախցի է, լեյտենանտից հասել է մինչև պաշտպանության բանակի հրամանատար, անցել է բոլոր ուղիներով, դավաճանեց իր Արցախին, իր ուսադիրներին և մարդկային կերպարին։ Ջալալ Հարությունյանը խայտառակված, անպատիվ, սեփական հողի և հայրենիքի արժեքը չիմացող մարդ է»:
«ՉԻ». Քանի կար, Ջալալ Հարությունյանը համարվում էր Արցախի ամենահմուտ և լեգենդար հրամանատարներից մեկը, հերոս զինվորական, հիմա հանկարծ դարձավ դավաճան:
Ահա սա է ընդդիմության կարգախոսը. ով մեր հետ չէ, մեր թշնամին է: Ցանկացած ազգի դավաճան, եթե ընդդիմության շարքերում լինի, մի օրվա մեջ կդարձնեն ազգի հերոս, իսկ ցանկացած ոք, ինչպիսի ծառայություններ էլ մատուցած լինի հայրենիքին, մի օրվա մեջ կսարքեն դավաճան:
Ու առավել ևս սպանում է, որ Ջալալ Հարությունյանի մասին այսպես արտահայտվում է Լիսկայի անձնական օգտագործման քարտուղարը: Մի մարդ, որը ժամանակին ամեն կերպ արդարացնում էր Լիսկայի ու նրա ազգականների բազմաթիվ հանցագործությունները: «Սըդըխի գյոլում» տեղի ունեցած դեպքը՝ վկա:
Ու այս նույն մարդիկ ամեն օր բղավում են, թե իշխանությունները հեղինակազրկում են պատերազմի հերոսներին, գեներալներին, բանակը: Իսկ իրենց կարելի է: Բանակն ու գեներալիտետն էլ են իմ ու քո արել: