...

Բռնոցի-բացթողոցի

Բռնոցի-բացթողոցի

ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթը կասեցվել է. «Հետապնդման կասեցման որոշումը կայացվել է հսկող դատախազի կողմից՝ վարույթն իրականացնող քննիչի միջնորդությամբ»:

«ՉԻ». Այնպիսի տպավորություն է, որ վերջին 5 տարում Հայաստանում ամենատարածված խաղը «բռնոցի-բացթողոցին» է: 

Բայց բռնելուց բոլոր ալիքներով մի քանի օր հայտնում են, տարածում, տեսանյութեր հրապարակում, թե ինչ հերոսական ջանքերի շնորհիվ են հերթական գեներալին կալանավորում, ինչ ղալաթներ է արել:

Իսկ երբ բաց են թողնում, նենց, մի թեթև կողքից ենք իմանում: Որ լրագրողները չհետաքրքրվեն, դրա մասին կարող է ոչ ոք տեղյակ չլինի:

Այնպես որ, մի հատ պետք է հետաքրքրվել, թե վերջին մի քանի տարում քանի բարձրաստիճան պաշտոնյա է «բռնոցի-բացթողոցի» խաղին մասնակցել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   476 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ