Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Ջալալ Հարությունյանին. «Երբ Սենատում իրեն դաշույնահարող Հռոմի սենատորների մեջ Կեսարը ճանաչեց նաև իր որդեգիր զավակ Բրուտոսին` մի վերջին խոսքով հասցրեց դիմել նրան. «Եվ դո՞ւ, Բրուտոս»... :
Ջալալ Հարությունյանը նոր պաշտոն է ստացել ՊՆ-ում:
Եվ դո՞ւ, Ջալա´լ ...»:
«ՉԻ». Հա բա ի՞նչ, փոխանակ օրն անցկացնի ֆեյսբուքում, ռազմահայրենասիրական գրառումներ անի, լայքեր հավաքի, վիրտուալ աստղ դառնա, գնում և պաշտոն է վերցնում ՊՆ-ում:
Եթե Հայկ Մարտիրոսյանը մի օր դուրս գա վիրտուալ աշխարհից և շփվի Ջալալ Հարությունյանի ծառայակիցների ու հատկապես նրանց հետ, ովքեր Արցախի բանակի տարբեր գնդերում ծառայել են գեներալ-լեյտենանտի հրամանատարության ներքո, գուցե հասկանա, թե ինչ անհեթեթ համեմատություն է արել:
Ջալալ Հարությունյանը համաձայնել է ստանձնել ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը, որպեսզի նախկինների ու նորերի ոչ մի Պատրոն Դավիթ չկարողանա անպիտան զենք մատակարարել բանակին: Լինելով հրետանավոր՝ ինքն իր մաշկի վրա է զգացել, թե ինչ է նշանակում անպիտան արկը:
Հ.Գ. Իրավիճակի զավեշտը նրանում է, որ Արցախի իրական հերոսին, 18 տարեկանից իր կյանքը բանակին նվիրած անձին պաշտոն ստանձնելու վերաբերյալ քննադատում է մեկը, որը ժամանակին համաձայնել է դառնալ Հովիկ Աբրահամյանի խորհրդականը: Այդպիսի ժամանակներ են:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: