...

Ինչ փոխվեց Ծառուկյանի կյանքում անցած մեկ շաբաթում

Ինչ փոխվեց Ծառուկյանի կյանքում անցած մեկ շաբաթում

Անցած շաբաթ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԲՀԿ առաջնորդը դժգոհում էր, որ այսպես չեն անում տնտեսական հեղափոխություն: Իսկ կոնկրետ հարցին, թե զգում է տնտեսական հեղափոխության շունչը, տվեց բացասական պատասխան:

Այսօր կերամիկական գործարանի բացմանը, որին ներկա էր նաև վարչապետը, Ծառուկյանը 180 աստիճան փոխել էր վերաբերմունքը տնտեսական հեղափոխության նկատմամբ: Նրա ամեն ինչի տնօրեն Սեդրակ Առուստամյանը և իտալացի գործընկերները ջանք չէին խնայում համոզելու, որ գործարանը բացելու շարժառիթ եղել է տնտեսական հեղափոխությունը: Ծառուկյանը գլխով հավանության նշան էր տալիս և ծափահարում:

Մնում է հասկանալ, թե տնտեսական հեղափոխությունը մեկ շաբաթում ինչ հրաշքներ գործեց, որ Ծառուկյանի կարծիքը էական փոփոխություն կրեց: Ի վերջո, այդ մարդը պետք է մի օր գիտակցի, որ ինքը միայն գործարար չէ, այլ նաև մեծությամբ երկրորդ խմբակցության ղեկավար և իր խոսքի արժեքը ինչ-որ մի բան արժե: 

Ու չի խանգարի ցուցում տալը Գևորգ Պետրոսյանին, որ գոնե այսօր չգրի, թե իշխանությունը պատկանում է գոմիկներին: Այն բարձր ընդունելությունը, որ Ծառուկյանը արժանացրեց Փաշինյանին, բացարձակ չի խոսում նման որակի ստատուսների հետ: Դա ծիծաղելի է անգամ ԲՀԿ-ի դեպքում:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1135 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ