...

Ինչո՞ւ եք մարդուն այս աստիճան ստորացնում

Ինչո՞ւ եք մարդուն այս աստիճան ստորացնում

«Այսօր մեր կանայք ցույց տվեցին, որ առաջնագծում են». Դավիթ Շահնազարյան:

Ինչպես հասկացաք, խոսքը երեկ կառավարության դիմաց ակցիա կազմակերպած կանանց մասին է:

«ՉԻ». Գոնե դերաբաշխումը ճիշտ կազմակերպեն, ավելի հանգամանալից մոտենան, թե ընդդիմություն ասվածից ով ինչ պետք է մեկնաբանի և ինչ տոնայնությամբ: Այս գնահատականը հնչեցնելը պետք է վերապահեին որևէ ադեկվատի, օրինակ՝ Նարեկ Մալյանին կամ Նարեկ Սամսոնյանին, բայց ոչ՝ Դավիթ Շահնազարյանին:

Չի կարելի մարդուն այս աստիճան նվաստացնել և ստիպել, որ մոռանա իր կյանքի նախորդ հատվածը:

2008 թվականի խայտառակ նախագահական ընտրություններից ու Մարտի 1-ից հետո շատ կանայք էին փողոց դուրս գալիս ու պայքարում քաղբանտարկյալների ազատության և ընդհանրապես երկրում մարդու իրավունքների տարրական նորմերի վերականգնման համար: Այն ժամանակ ընդդիմությունը այնքան մեդիառեսուրս չուներ, որ գրանցեր ամեն ընդդիմադիրի ցանկացած միմիկա և ամեն ոստիկանի յուրաքանչյուր հակաօրինական գործողություն: Բայց Շահնազարյանը, լինելով իրադարձությունների կիզակետում, շատ լավ հիշում է, թե ինչ մեծ տարբերություններ կային այն ժամանակ պայքարող կանանց և երեկվա կանանց գործողությունների միջև: Ով, ով, բայց Շահնազարյանը շատ լավ գիտի, թե ինչ կպատահեր կանանց հետ, եթե 2008 թվականին նրանք Օսիպյանի ոստիկաններին անվանեին թուրք, վիժվածք ու ձվերով խփեին:

Երեկվա կանայք առաջնագծում չէին, առաջնագծում էին Մարալ Նաջարյանը և շատ ուրիշ կանայք: Վարդուհի Իշխանյանի հոգեվիճակն էլ հասկանալի է. հերթական անգամ հօդս ցնդեց առաջին տիկին դառնալու վաղեմի գուրգուրված ու փայփայված երազանքը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   962 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ