...

Ինչու ես նեղսրտել, Սերգեյիչ ջան

Ինչու ես նեղսրտել, Սերգեյիչ ջան

«Ես անմիջապես կասեմ, որ մենք բոլոր պատասխանատու երկրներին, որոնց հետ շփվում ենք, Թուրքիան դրանցից մեկն է, խստորեն խորհուրդ ենք տալիս վերլուծել իրավիճակը, Կիևի ռեժիմի մշտական ռազմատենչ հայտարարությունները և զգուշացնում ենք նրանց ՝ չսնուցել այդ ռազմատենչ տրամադրությունները»: Այս մասին հայտարարել է Սերգեյ Լավրովը Կահիրեում Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ բանակցություններից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

«ՉԻ». Լավ, Սերգեյիչ ջան, ինչու ես այդքան նեղսրտել: Թուրքիան և Ուկրաինան ինքնիշխան երկրներ են, իրենք են որոշում ում հետ և ինչպիսի ընկերություն անել: Երկակի ստանդարտները լավ բան չեն: Ադրբեջանի դեպքում նորմալ էիք վերաբերվում, ինչու հաջորդը չպետք է լինի Ուկրաինան:

Թուրքիան մեծ քանակության «Բայրաքթար» է արտադրել, հո միայն Հայաստանի համար չէր այդ զենքը: Ուկրաինային էլ է տալու, Միջին Ասիայի թյուրքալեզու երկրներն էլ են ստանալու այդ զենքը, մի խոսքով՝ ուրախ է լինելու: Դուք մտածեք հանկարծ այդ զենքից չունենան Չեչնիայի, Թաթարստանի կամ մեկ այլ ռեգիոնի անջատողականները:

Ինչ վերաբերվում է Ուկրաինային: Այդ երկիրը ոգևորվել է Ադրբեջանի հաջողված փորձից և նաև Թուրքիայի միջոցով է ցանկանում վերականգնել իր տարածքային ամբողջականությունը: Ի՞նչ խնդիր կա: Լավրովյան մի պլան է պակասում, նստիր ու գրիր: Թող Դոնբասը և Ղրիմը վերադարձվեն Ուկրաինայի կազմ, իսկ նրանց հետագա կարգավիճակը որոշվի մի հարյուր տարի հետո: Համարյա գրեցինք պլանը, թեպետ մեզանից էլ մեծ ջանք չպահանջվեց, օգտվեցինք ձեր նախորդ կոնսպեկտներից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1780 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ