...

Ինչպես է ախտահանվում քաղաքային տրանսպորտը. լուսանկարներ

Ինչպես է ախտահանվում քաղաքային տրանսպորտը. լուսանկարներ

Արտակարգ դրության պայմաններում շարունակվում են քաղաքային տրանսպորտի ախտահանման աշխատանքները:

Թեև Երևանի հասարակական տրանսպորտի ուղևորափոխադրումները մի քանի անգամ կրճատվել են, բայց ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ չկա մի թաղամաս, որտեղ տրանսպորտ չլինի։

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր՝ եթե սովորական պայմաններում Երևանի մետրոպոլիտենն ունենում էր օրական շուրջ 75 հազար ուղևորափոխադրում, այս օրերին ունի շուրջ 15 հազար։ Շուրջ հինգ անգամ մետրոյի ուղևորների քանակը կրճատվել է։

Ավտոբուսներում նախկինում 70 հազար էր ուղևորների քանակը, այժմ 20 հազար ուղևոր է։ Մինչև այս օրական 850-900 միկրոավտոբուս էր դուրս գալիս երթուղի, հիմա 500 ավտոբուս է դուրս գալիս։

Փոխքաղաքապետը նաև հայտնել, որ առողջապահության նախարարության ցուցումով տրանսպորտի 60-ն անց վարորդները, որոնք ունեն խրոնիկ հիվանդություններ, մնում են տանը և չեն աշխատում։

«ՉԻ»-ն Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ֆիքսել է, թե ինչպես է ախտահանվում քաղաքային տրանսպորտը:  

Հավելենք նաև, որ միջմարզային և Երևանին կապող հանրային տրանսպորտը չի գործում՝ ազատ տեղաշարժի սահմանափակման շրջանակում:

Պատկան կառույցները հորդորում են, որ նախատեսված նստատեղերից ավելի մարդիկ չլինեն հանրային տրանսպորտում:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1165 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ