...

Իրական հերոսներին լավ նայեք

Իրական հերոսներին լավ նայեք

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ պետական կառույցներում շարունակվում են ողջ ծավալով պարգևավճարներ բաժանվել, կարծում ենք, ժամանակն է՝ այդ հարցում մի կարևոր քայլ իրականացնել:

Անհրաժեշտ է կարանտինի ողջ ժամանակահատվածում, իսկ միգուցե՝ ավելի երկար, պետական բոլոր կառույցներում տրվող պարգևավճարները սառեցնել:

Այնուհետև հատուկ հիմնադրամ ստեղծել, պարգևավճարների համար նախատեսված գումարներն այնտեղ փոխանցել, և դա հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարին անմիջականորեն ներգրավված մարդկանց. առաջին հերթին՝ բժիշկներին, որոնց ամիսը 3 հատ պարգևավճար էլ է հասնում, մարդիկ շաբաթներով տուն չեն գնում, առանց հերթափոխի աշխատում են, պարգևավճարը հենց իսկը նրանց համար է:

Նույն հիմնադրամից լրացուցիչ գումարներ վճարվեն նաև ոստիկաններին, ՃՈ տեսուչներին, ԱԻՆ և Ներքին Զորքերի, Պարեկապահակային ծառայության աշխատակիցներին: Բոլոր նրանց, որոնք այսօր շուրջօրյա ծառայություն են իրականացնում:

Թե չէ ահավոր տհաճ է, որ մի հատ պաշտոնյա՝ փորը տնկած, խրոխտ հայացքով հրապարակավ հայտարարում է, թե պարգևավճարը որոշել է չստանալ, տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարին, բլա-բլա: Մի հատ գնացեք, հասարակ բուժքույրերի վիճակը տեսեք: Անքնությունից դեմքներն ուռել են: Հոգնածությունից տեղում ընկնում են:

Ախր սա մենք չպետք է հուշենք, սա իշխանությունները պետք է հասկանան ու իրենց նախաձեռնությամբ իրականացնեն վերոհիշյալ քայլերը: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1237 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ