...

Իրական հումորն ու հումորային իրականությունը

Իրական հումորն ու հումորային իրականությունը

Այսօր կարմիր բերետավորները բերման են ենթարկել նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, որը փողոց էր փակել։

«ՉԻ». Երեկ որ Իշխան Սաղաթելյանի երազն էինք ներկայացրել, որոշ ընթերցողներ գրել էին, թե էս ինչ լավ հումոր ենք արել: 

Հարգելիներս, ասենք ձեզ, որ դա հումոր չի, դա իրականությունն է: Հումորը դրսում է, հիմա, փողոցներում: Պարադոքս է. մեր հումորն իրականություն է, այսօրվա քաղաքական դաշտի իրականությունը՝ հումոր: 

Ու այս կոմեդիայի թատրոնն ունի երկու գործող անձ՝ իշխանությունն ու ընդդիմությունը: Հիմա որ փողոցում ընդդիմադիրներին հարցնես, թե ինչո՞ւ եք փողոց փակում, կասեն՝ հայրենիքն ենք փրկում:

Իշխանություններին էլ որ հարցնես. բա ձեր արածն ի՞նչ է, կասեն՝ հայրենիք ենք փրկում: Ստացվում է՝ երկիրն այս վիճակին հասցրածների միջև հիմա կռիվ է գնում, թե ով պետք է հայրենիքը փրկի: Ասեք, որ լավ կոմեդիա է: 

Իսկ Օսիպյանին բաց կթողնեն. դժվար թե նրա հետ վարվեն այնպես, ինչպես Թամամն էր վարվում բերման ենթարկվածների հետ: Թամամի ժամանակ ողբերգությունն էր մոդա, հիմա՝ երգիծանքն ու հումորը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1476 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ