...

Իրականությունից ամբողջովին կտրվածը

Իրականությունից ամբողջովին կտրվածը

«Եթե 65 հազար մարդ էլ գնա այդ հանրաքվեին, դա մեծ ձեռքբերում կլինի իշխանության համար». Զարուհի Փոստանջյան:

«ՉԻ». Քաղաքական գործիչները պետք է պատասխանատվություն կրեն իրենց քաղաքական գնահատականների և կանխատեսումների համար: Հիմա «Երկիր ծիրանիի» ղեկավարը նման թիվ է հնչեցնում և ապրիլի 6-ին պետք է պատասխան տա, թե ինչու է այդքան կտրված իրականությունից: 

Ամենայն հավանականությամբ, Փոստանջյանն այնքան տարվեց Քոչարյանի պաշտպանությամբ, նրա փոքրաթիվ աջակիցների պիցցա փարթիներով, որ իրեն թվաց, թե երկրում մարդ չի մնացել: 

Ըստ Փոստանջյանի գնահատականի՝ գործող իշխանության աջակցությունը 4-5 տոկոս է, այսինքն՝ նույնքան, որքան ՀՀԿ-ինը և մի փոքր ավելին, քան իրենը:

Անհասկանալի է, թե այսպիսի «կանխատեսումներով» ինչ խնդիր է լուծում տիկին Զարուհին: Քոչարյանի՞ն է դուխ տալիս, թե ամեն ինչ լավ է, նրա մոտ սեփական աշխատա՞նքն է փորձում արդարացնել ու հիմնավորել, թե ցանկանում է, որ մի քանի տասնյակ անձնավորությունները, որոնք իրեն դեռ լուրջ են ընդունում, դադարեն իրեն որպես ադեկվատ ընդունելուց:

Ամեն դեպքում, Փոստանջյանը ճիշտ կանի շտկումներ մտցնի իր ապրիլ ամսվա բյուջեում: Հանրաքվեի արդյունքում Քոչարյանը վերանայելու է աշխատավարձերը և գրանտները: Հատկապես նվազելու են այն գործիչների եկամուտները, որոնք անիրականալի հույսեր են արթնացրել թիվ մեկ ամբաստանյալի մոտ:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1700 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ