ՄԻՊ Արման Թաթոյանը փորձել է դատապարտել Վազգեն Մանուկյանի կողմից քաղաքացիներին բոմժ անվանելը, բայց շատ հետաքրքիր կերպ է սկսել իր դատապարտումը. «Վարչապետի թեկնածու համարվող Վազգեն Մանուկյանը .....»:
«ՉԻ». Եթե սա գրեր որևէ քաղաքացի՝ խնդիր չէր առաջանա: Եթե սա գրեր Մանուկյանի որևէ աջակից՝ հասկանալի կլիներ: Բայց մարդը իբր չեզոք է և դրա հետ մեկտեղ՝ նաև մասնագիտությամբ իրավաբան:
Թաթոյանը պետք է իմանար, թե որ պահից են համարվում վարչապետի թեկնածու. այն պահից, երբ վարչապետի պաշտոնը թափուր է, և խորհրդարանի մեկ երրորդի կողմից առաջադրվում է վարչապետի թեկնածու: Վարչապետի պաշտոնը թափուր չէ: Թաթոյանը ինքը՝ ամեն հինգշաբթի մասնակցելով կառավարության նիստերին, կարող է համոզվել: Ուստի Մանուկյանին անվանելով վարչապետի թեկնածու՝ Թաթոյանը բացահայտում է, որ տեսողական լրջագույն խնդիրներ ունի կամ չի կարդացել Սահմանադրության այդ գլուխը:
Ինչ մնում է Վազգեն Մանուկյանին: Ինքը իրեն ամեն ինչ էլ կարող է համարել: Կարող է Վարդուհի Իշխանյանին խնդրել, որ իրեն տանը անվանի տիրակալ: Մեծ մարդ է, պետք է ներողամիտ լինել ծերունական մառազմի դրսևորումների հանդեպ: