...

Մի գրառում էլ Վազգեն Մանուկյանին նվիրեիք

Մի գրառում էլ Վազգեն Մանուկյանին նվիրեիք

Երեկ ՄԻՊ Արման Թաթոյանը դատապարտեց ՀՀ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը: Ինչ խոսք, ողջունելի քայլ նրա կողմից: Լավ է ուշ, քան երբեք: Օրինակ՝ կարող էր, չէ՞, Սարի թաղի դեպքերի նման անտեսել, երբ ուժայինները ոչ թե զենքը ցուցադրեցին, այլ Խորենացի փողոցում կիրառեցին խաղաղ ցուցարարների դեմ: Մի խոսքով՝ առաջընթացն ակներև է: Ափսոս, որ այս մարտնչող ՄԻՊ-ին ընդամենը 11 ամիս է մնացել պաշտոնավարելու:

Բայց Թաթոյանը ամեն դեպքում իդեալական չի գործում: Օրինակ՝ կարող էր մի գրառում էլ նվիրել Վազգեն Մանուկյանի խոսքերին: Իմիջիայլոց, դրանք ասվում էին հենց նույն պահին, երբ պատուհաններից զենք էր ցուցադրվում. «Այստեղ երիտասարդներ կան, որ ասում են՝ գնանք, ջարդենք, շենքեր վերցնենք: Սպասեք, ձեր կարիքը կարող է գալ»: Եթե չէր ցանկանում «կպնել» Վազգեն Մանուկյանին, կարող էր ուրիշ կերպ կառուցել միտքը: Օրինակ՝ այսպես. «Դատապարտում եմ խաղաղ ցուցարների նկատմամբ զենքի բացահայտ ցուցադրությունը: Վազգեն Մանուկյանի սպառնալիքներն էլ պետք չէ լուրջ ընդունել, մեծ մարդ է, բան է, խոսում է: Ի վերջո, վերջին 25 տարիներին ինքը միշտ էլ նման հայտարարություններ է անում, ըմբռնումով մոտեցեք գարնանային սրացումներին»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   873 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ