Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Եվ այդ ֆեյք-ֆաբրիկային քսի մի տվեք մեր վրա: Այդ ռեսուրսները, որ ծախսում ենք ինչ-որ Ջանի Բրջոնիներին սարքելու պալատական «շուտեր», դուք դրանով ոտնահարում եք նրա իրավունքը, ես զբաղվելու եմ այդ տղայի հարցով: Նա ակնհայտ հոգեկան խնդիրներ ունեցող երիտասարդ է, և դուք նրան սարքում եք պալատական «շուտ»: Եթե դուք եք դա անում: Իսկ եթե որևէ այլ մարդ է անում, ուրեմն այդ այլ մարդը պետք է ենթարկվի պատասխանատվության: Մի արեք դա, կարանտինի ուղարկեք ձեր ֆեյք ինդուստրիան և եկեք բոլորս զբաղվենք մեր գործով»:
«ՉԻ». ԲՀԿ-ական պատգամավորի վրդովմունքի պատճառը բացարձակ անհասկանալի է: Զոհրաբյանի անհանգստության առարկա դարձած երիտասարդը որևէ քաղաքական խոսք չի արտաբերում՝ ասում-խոսում, պարում ու «պադելիցա» տալու կոչեր է հնչեցնում:
Եթե տիկին Զոհրաբյանն իր մտահոգությունների մեջ անկեղծ է և որպես մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ փորձում է պաշտպանել մեկին, ում սոցիալական ցանցերում ծաղրում են, ապա պետք է սկսի սեփական կուսակիցներին պաշտպանելուց: Արդեն երկար տարիներ է, ինչ Ծառուկյանը և Գևորգ Պետրոսյանն արժանանում են սոցիալական ցանցերի օգտատերերի անխնա ծաղրանքին:
Այդ դեպքում ինչո՞ւ մինչև հիմա նա չի ցանկանում պարզել, թե ով է Գևորգ Պետրոսյանից սարքել «շուտ», ով է ոտնահարում նրա իրավունքը, ով է ռեսուրսներ դրել նրա վրա:
Չի կարելի մարդու իրավունքները պաշտպանել ըստ հայեցողության և սելեկտիվ ընտրություն կատարել: Ծառուկյանը ու Պետրոսյանը նույնպես ունեն Զոհրաբյանի աջակցության կարիքը:
Եվս մեկ նկատառում: Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն իրավունք չունի մեկին կոչել հոգեկան հիվանդ, առանց բժիշկների ու դատարանի համապատասխան որոշման: Երիտասարդը ճիշտ կանի դիմի դատարան և ստիպի Ծառուկյանին Զոհրաբյանի բլթոցների դիմաց վճարել: