...

Իսկ լռողն ո՞վ է

Իսկ լռողն ո՞վ է

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրել է. «Արդեն տևական ժամանակ է, ինչ սոցիալական ցանցերում նկատվում է մի անհասկանալի և միևնույն ժամանակ զազրելի արշավ: Հենց այս պահին այդ արշավն իր գագաթնակետին է հասնում: 

Ամեն ինչ կարելի է հասկանալ, բայց թշնամու կողմից շրջափակման մեջ հայտնված, սովի ու համակարգված էթնիկ զտման սպառնալիքի տակ պայքարող մարդկանց թիրախավորելը, քննադատելը, ծաղրելը, ո՞ր տրամաբանության մեջ է տեղավորվում, ես ուղղակի չեմ հասկանում և հրաժարվում եմ անգամ փորձել հասկանալ: Եթե որևէ բանով չեք կարող օգնել՝ ուղղակի լռե՜ք»:

«ՉԻ». Լավ կլիներ, որ դեսպանը հասցեական գրեր: Շատ կցանկանայինք իմանալ, թե ում մասին է խոսքը: Կարող էր արցախցիների հասցեին քննադատական, ծաղրալից որևէ գրառում, մեկնաբանություն սքրին անել, տեղադրել: Այդ դեպքում ավելի ազդեցիկ կլիներ իր գրառումը:

Բայց չի արել: Ստացվել է անորոշ քննադատություն: Իսկ չի արել, որովհետև ենթադրում ենք, որ արցախցիներին ծաղրող, վիրավորող, քննադատող զանգվածի մեջ մեծ տոկոս են կազմում իշխանության համակիրները: Ընդդիմության ներկայացուցիչներ էլ կան, անխոս, բայց որքան հետևում ենք համացանցում գրառումներին, ավելի շատ իշխանական համակիրներն են բացասաբար վերաբերվում արցախցիներին:

Շատերը նույնիսկ գրում են, թե ինչի համար. որ Արցախից տարբեր պաշտոնյաներ քննադատում են ՀՀ իշխանություններին, անվանական Նիկոլ Փաշինյանին են հիշում, կամ իրենց զորակցությունն են հայտնում հակաիշխանական ակցիաներին: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   473 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ