...

Իսկ «սմայլիկով առյուծի» փոխարեն՝ զրահապատ BMW-ով եղջերու

Իսկ «սմայլիկով առյուծի» փոխարեն՝ զրահապատ BMW-ով եղջերու

«Ինձ համար ակնհայտ է, որ ՀՀ օրհներգը վաղ թե ուշ պիտի փոխվի․․․ մենք նաև պետք է քննարկենք զինանշանի փոփոխության հարցը․ առնվազն չի կարող Հայաստանը լինել ջրի տակ․․․ չի կարող առյուծը լինել ֆեյսբուքյան սմայլիկի նման, չի կարող Հայաստանը պաշտպանող սուրը լինել շղթայված», հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Խնդիրը, իհարկե, զինանշանի «բովանդակությունը» չէ, որովհետև այդ դեպքում կառաջարկվեր, օրինակ, որ ջրի փոխարեն պատկերված լինեին սուբվենցիոն ծրագրերով կառուցված խելացի գոմեր, «ֆեյսբուքյան սմայլիկով առյուծի» փոխարեն լիներ զրահապատ BMW-ով եղջերու, իսկ «շղթայված սրի» փոխարեն՝ սելֆիի ձողիկ։

Խնդիրն այն է, որ ՀՀ զինանշանը սահմանված է գործող Սահմանադրությամբ, այսինքն՝ այն փոխելու համար պետք է փոխել Սահմանադրությունը, ինչի մասին Ադրբեջանը վերջերս հաճախ է խոսում։ Այլ կերպ ասած՝ Ալեն Սիմոնյանն ավելի անկեղծ կլիներ, եթե ասեր «առնվազն չի կարող Հայաստանն ունենալ այնպիսի Սահմանադրություն, որին Ադրբեջանը դեմ է»։ 

Ինչ վերաբերում է օրհներգին, ապա հենց միայն դրա անվանումը՝ «Մեր հայրենիք», հակասում է իշխանությունների աշխարհայացքին։ Ի՞նչ հայրենիք, մեր հայրենիքը պետությունն է, հետևաբար՝ դրա առաջին տողերը պիտի հնչեն այսպես․ «Մեր պետություն, ազատ անկախ, (ԵԱՏՄ ինադու), յուր որդիքը արդ կոչվում են պարտաճանաչ հարկատու․․․»։

ՎԱՐԿԱՆԻՇ

   602 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ