...

Իսկապես՝ ՊՈՒ

Իսկապես՝ ՊՈՒ

«Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով պատգամավորի մանդատին հավակնող Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Գնդապետ Արգամ Գևորգյանի ծառայությունը Մեղրու զորամասի հրամանատարի պաշտոնում աննպատակահարմար է համարվել, որովհետև նրա նման արժանապատիվ տղերքը սրանց ընտրական ծառայություն չեն ցանկացել մատուցել»։

«ՉԻ». Հանրապետականների մոտ կա համոզմունք, որ իրենք մի հարյուր տարի առաջ են իշխել, և բոլոր վկաները վաղուց մահացած են: Բանակում ծառայած յուրաքանչյուր ոք գիտի, թե ինչպես էին իրենք կազմակերպում զինվորների քվեարկությունը: Կար ընդամենը մեկ քվեարկող, և դա զորամասի հրամանատարն էր: Փորձեր զինվորը հակառակվել և ինքնուրույն ընտրել, նրա հետագա ծառայությունը վերածվում էր դժոխքի:

Օրինակ՝ մի քանի հարյուր հոգանոց մեծ զորամասերում, եթե ընտրությունների արդյունքում մի քանի ձայն գնում էր ընդդիմությանը, ապա հաջորդ օրը շարում էին ամբողջ զորքին և ոչ նորմատիվային բառապաշարով փորձում էին հասկանալ, թե ով է այդ հանդուգն զինվորը, որը չի ենթարկվել իրենց հրամանին:

Հիմա Աբրահամյանը բարձրանա վերև, իջնի ներքև, չի կարողանա հակառակը ապացուցել: Միջազգային բոլոր դիտորդական առաքելությունների զեկույցներում բանակի քվեարկության ընթացքի և արդյունքների հետ կապված մտահոգություն էր ներկայացվում: Այսինքն՝ գնդապետը նախկինում իր զորամասում քվեարկությունը կազմակերպել է վերևում նշված իրականության շրջանակներում: Այնպես որ՝ սրբացնելուց առաջ չպետք է մոռանալ հետագիծը: Իսկ եթե հիմա ստիպել են աշխատել իշխանությունների օգտին, ապա ճիշտ կանի այդ մասին հանրայնացնի և ապացույցներ ներկայացնի:

Մինչդեռ կան շշուկներ, որ գնդապետը զորամասում զբաղվել է ակտիվ քարոզչությամբ, հորդորել, որ քվեարկեն երկու դաշինքներից մեկի օգտին, գործողներն էլ հազվադեպ ադեկվատություն են ցուցաբերել ու կասեցրել են գնդապետի լիազորությունները:

ՎԱՐԿԱՆԻՇ

   776 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ