ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով ՌԴ կողմից գազի գնի բարձրացմանը, ասել է. «Հայաստանի Հանրապետությունում կա ձևավորված իշխանություն, և երկրում տեղի ունեցող ցանկացած լավի և վատի համար առաջին պատասխանատվությունը կրում է իշխանությունը: Նրանց բոլոր փորձերը՝ մեղքը սրա նրա վրա գցելու, անիմաստ են: Այս ամեն ինչի համար կան լիազորված մարդիկ, դա իշխանությունն է: Իշխանությունն է առաջին հերթին պատասխանատվություն կրում երկրում տեղի ունեցող ցանկացած իրավիճակի համար, ուստի երկրում տիրող այս իրավիճակի պատասխանատուն վարչապետ Փաշինյանն ու իր իշխանությունն է»:
«ՉԻ». Հոպ, այ այստեղ մի հատ մեծ հոպ: Որ երկրում տիրող այս իրավիճակի պատասխանատուն վարչապետ Փաշինյանն ու իր իշխանությունն է, դա աքսիոմա է: Բա ո՞վ պետք է պատասխանատուն լինի: Միշտ էլ գործող իշխանությունն է պատասխանատուն:
Բայց որ գազի գնի համար էլ է սույն դաշնակը պատասխանատու համարում գործող իշխանություններին, սա միայն դաշնակը կարող է ասել:
Հայաստանի ամբողջ գազաէներգետիկ համակարգը ստորացուցիչ պայմաններով Ռուսաստանին են նվիրել Ռոբերտ Քոչարյանի օրոք, հետո՝ Սերժ Սարգսյանի, ու դրանք այնպիսի պայմաններ են, որ Ռուսաստանը երբ ուզի, կարող է գազի գինը բարձրացնել, երբ ուզի՝ իջեցնել: Ով էլ լինի գործող իշխանությունը, ստիպված պետք է գործի այդ կապիտուլյացիոն գործարքների թողած հետևանքների պայմաններում:
Ու այդ խայտառակ, կարելի է ասել՝ դավաճանական գործարքների պատասխանատուներից մեկն էլ Դաշնակցությունն է, որը 20 տարի Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի վասալը հանդիսանալով, իշխանության մաս լինելով, նրանց հետ միասին է կրում ահա այսօրվա իրավիճակի պատասխանատվությունը: Լավ է, էլի, երկրի ունեցվածքը հանձնել են օտարներին, հիմա էլ հոխորտում են:
Բայց դե, դաշնակ են, սրանց որ մնա, Ալեքսանդրապոլի պայմանագրի մեղքն էլ կբարդեն ՀՀՇ-ի կամ օրվա իշխանության վրա:
Լավ կադրեր են աճում Դաշնակցությունում, խոսք չկա: