...

Ժառանգություն

Ժառանգություն

ՉՈՐՐՈՐԴԻՑ ԴՈՒՐՍ

Ծղոտե գլխարկով մարդը եկավ հասավ բլուր և նրա ձեռքին փայլփլեց խոսափողը: Եվ նրան նախանձով նայում էր գոմշապահը: Ե~վ որպեսզի~ Ճապոնիայից ու ես ինչ իմանամ որտեղից մինչև Արգենտինա ու Ցեյլոն ողջ կասկածամիտ աշխարհը չասի թե Վիկտոր Համբարձումյանը գոմեշների, կորած ձիերի, մերկ տղաների ու վարունգ ուտող վարորդների մեջ կանգնած է արել աստղերի ծննդաբանության իր գուշակությունը, այլ նրա նախնիները եղել են միայն աստղագետ` հարկավոր է Մեծամոր բլուրը մաքրել այս անվայելուչ բաներից, տակը թողնել միայն չոր բլուրը: Խոսափողը ծղոտե գլխարկով մարդու ձեռքին դանդաղ բարձրացավ, ծածկեց դեմքը. հին գոմշապահի դեմքը դարձավ խոսափող. 

- Բլուրն ազատե՛լ կողմնակի բաներից: 

- Առաջարկվում է բլուրն ազատել կողմնակի բաներից: 

Խոսափողը փայլփլելով նայեց մեզ ու գոմշապահին: Գոմշապահին. 

- Քեզ եմ ասում, էյ, էս կենդանիներդ էս ի՞նչ անասուն են, քշիր էս սահմաններից: 

- Ովքեր... անմիջական... առնչություն չունեն թանգարանի հետ` ազատեն բլրի տարածությունը: 

- Արտասահմանյան հյուրեր են ժամանում, բլուրն ազատել կողմնակի բաներից:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Մեծամոր» 

«Չորրորդ իշխանություն», թիվ 268, Փետրվարի 11, 2003 թ.

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   504 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ