...

Կադրային փոփոխությունները հարց չեն լուծելու

Կադրային փոփոխությունները հարց չեն լուծելու

Այսօր հրաժարական է ներկայացրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որին կփոխարինի վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը, որը 1999թ-2000 թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարար:

«ՉԻ». 2019 թվականի դեկտեմբերին «Gallup International Association» կազմակերպությունը հարցում էր անցկացրել քաղաքացիների շրջանում, որոնց արդյունքներով կառավարության անդամներից ամենաբարձր վարկանիշն ունեին ՀՀ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը:

Պատերազմական աղետից հետո Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական տվեց, Դավիթ Տոնոյանը հրաժարական տվեց: Կամ գուցե՝ ստիպեցին հրաժարական տալ: Դա Դավիթ Տոնոյանը կասի: 

Թերևս, սա կառավարության այսօրվա վիճակի գլխավոր ցուցիչն է: Մենք կանխատեսել էինք, որ աստիճանաբար կառավարությունը ճաքեր է տալու, և այդ գործընթացը շարունակական բնույթ է կրելու: Հա, Տոնոյանի տեղը բերեցիք Վաղարշակ Հարությունյանին, որը հայտնի է իր ռուսամետ կողմնորոշմամբ, բայց դրանից մեծ հաշվով ներքաղաքական լարվածությունը չի թուլանալու: Կադրային փոփոխությունները չէ, որ պետք է թուլացնեն:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   824 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ