ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը գրել է. «Տեղանքի հատկանիշներին և էությանը, հնչողությամբ և իմաստով Քելբաջար անվանումը, որը թարգմանաբար նշանակում է՝ բերդ գետի վրա կամ քարե ամրոց, ավելի շատ է սազում քան Քար-Վաճառ»:
ՉԻ.- Վիլեն Գաբրիելյանին չէր խանգարի օրինակ վերցնել Հովիկ Աղազարյանից: Վերջինս միանգամից կասեր, որ Քելբաջարը ադրբեջանական տարածք է, անունն էլ ադրբեջանական պիտի լինի, ու վերջ:
Բայց Օմարի արծիվը ավելի շուստրի է. ասում է՝ Քելբաջարն ու Քարվաճառը, երկուսն էլ հայկական տեղանուններ են, բայց Քելբաջարն ավելի լավ է հնչում: Հիմա ի՞նչ տարբերություն, Քելբաջա՞ր, թե՞ Քարվաճառ:
Միանգամից պատգամավորին հայտնենք, որ Երևանը հազար գլուխ ավելի լավ է հնչում, քան՝ Էրիվանը: