«Դրսից միլիարդներ էին ծախսված ՀՀ իշխանափոխության համար, այդ «քայլողներն» այդքան գումար չունեին»:
Բացահայտումը 168.am կայքի հետ զրույցում արել է նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը:
«ՉԻ». Իշխանությունը կորցնելն անդառնալի հետևանքներ է թողել Բաղդասարյանի տրամաբանության վրա: Չի էլ հասկանում, թե ինչ է ասում և որքան անհեթեթ տպավորություն է թողնում: Առավել մտահոգիչ է, որ սույն կերպարը մասնագիտությամբ մաթեմատիկոս է և դասավանդում է Վանաձորի համալսարանում:
Գոնե ասեր միլիոններ, բայց չէ՝ միլիարդներ:
Նախ, միլիարդներ Հայաստան մտցնելու դեպքում ո՞ւր էր ձեր ԱԱԾ-ն, ինչպես կարող է այդպիսի ահռելի գումար մտնել Հայաստան, բայց չերևան դրանց պոչերը, չերևան դրանք փոխանցողները և ստացողները:
Գոնե հասկանո՞ւմ է, որ միլիարդների մուտքի դեպքում 2018 թվականին կունենայինք 30-40 տոկոս տնտեսական աճ, և ամենևին կապ չունի, որ դրանք ենթադրյալ ստվերային ճանապարհով են մտել Հայաստան:
Գոնե հասկանո՞ւմ է, որ եթե միլիարդներ ստացած լինեին, կհրաժարվեին պարգևավճարներից, որպեսզի ավելորդ անգամ հնարավորություն չտային Բաղդասարյանի նմաններին շահարկումներ անել:
Ընտրակաշառք բաժանելու և փողով հանրահավաք անելու մեծ փորձ ունեն, կարող էին հաշվել և մի փոքր ավելի խելքին մոտ գումար նշել, բայց ոչ, քանի որ սուտ է, գումարն էլ թող աստղաբաշխական լինի: