...

Մեզ Նյուրենբերգյան օրենքներ են անհրաժեշտ

Մեզ Նյուրենբերգյան օրենքներ են անհրաժեշտ

«Եթե այսքանից հետո հայ ժողովուրդը դուրս չգա փողոցներ Նիկոլ Փաշինյանի դեմ, ապա արդեն պետք է կասկածել ժողովրդի հայկական արյան վրա». Վահրամ Բաղդասարյան:

«ՉԻ». Մի՛ նյարդայնացեք, պարոն Բաղդասարյան, ժեխ ու բոմժ ժողովուրդ է, 2.5 տարի է՝ կորցրել է հայկական ինքնությունը, մի փոքր էլ շարունակեք լուսավորել ժողովրդին, աշխատեք նրա հետ, գուցե հիշողությունն արթնանա և դադարի լինել մանկուրտ:

Ընդհանրապես, իշխանափոխությունից հետո, հայտնի Նյուրենբերգյան օրենքների պես պետք է մշակել հայաստանյան օրենքներ: Նրանք, ովքեր երբևիցե ձայն են տվել Նիկոլ Փաշինյանին, պետք է անցնեն համալիր փորձաքննություն և ապացուցեն իրենց հայ լինելը:

Եվ այդ գործը պետք է կազմակերպեն զտարյուն հայերը: Իսկ որտեղի՞ց գտնել այդպիսի հայերի, իհարկե Մելիք-Ադամյան 2-ում և 17-ի հավաքատեղիում: Նեմեցը, Շմայսը, գյումրեցի Վարդանիկը, առինջեցի Գագիկը, ադեկվատի Արթուրը, Կավեէնի էն տղան և իհարկե Գասպարյան Վովան  հանձնաժողովի իդեալական անդամներ կլինեն: Հա, չմոռանաք անտրոպոլոգ Աշոտյանին: Ինքը բարձր մակարդակի խորհրդատվություն կտա մասնագիտական հանձնաժողովին քննություն անցնող օբյեկտների գանգերի կառուցվածքի վերաբերյալ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1163 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ