Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասել է. «Մեր հայրենասիրությունը հենց պետականությանն է հանդիպում, աջ է քաշում, կանգնում»:
«ՉԻ». Էս մեկը ճիշտ է ասում: Ինքը թույն հայրենասեր էր, ոտը դրած «ոչ մի թիզ» պեդալի վրա, գազավատ էր անում: Խորենացի փողոցում 100 կմ/ժ արագությամբ Լավրովի պլանին «աբգոն» էր անում:
Բայց հենց պետականությանը ռաստ եկավ, աջ քաշեց կանգնեց: Բայց որ տենց կանգնած էլ մնար, դեռ ոչինչ, բայց էս երկու տարի է, խրած «զադնի» է քշում: Մի հատ հայելուն էլ չի նայում, տեսնի, թե այդպես «զադնիով» ուր է հասնում:
Թարսի պես ընդդիմություն էլ չկա՝ Փաշինյանի մեքենան կանգնեցնի: Իրար մեջ քրթմնջում են, թե մեքենան տանում է՝ ձորը գցի, բայց ոտքը պեդալից հեռացնող չկա: