...

Կարևոր ռազմական օպերացիա ենք հուշում

Կարևոր ռազմական օպերացիա ենք հուշում

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Արցախի բնակչությունը գաղթի ճանապարհն է բռնել և դրա մեղավորը ներկայիս իշխանություններն են ու ասել. «Նիկոլ Փաշինյան, ես կվերադարձնեմ քո դուխին, միայն թե հեռացիր: Այստեղ ուրիշ բան չի քննարկվելու բացի հրաժարականից»:

«ՉԻ». Լավ բան է ասում Նաիրա Զոհրաբյանը: Գաղափարը ճիշտ է, բայց պետք է ստեղծագործաբար մոտենալ հարցին: 

Ուրեմն, սենց պետք է անել: Ստեղծում եք «Սաքուլիկ» կամավորական ջոկատը, դուխին տալիս եք ձեռքը և ուղարկում առաջնագիծ: Դե, ձեր դեպքում հիմա առաջնագիծը Նիկոլի նստավայրն է: Ջոկատը հերոսական մարտերով ու պարտադիր արյուն հեղելով կոտրում է նստավայրի պաշտպանների դիմադրությունը, ներխուժում տարածք, վնասազերծում նաև նստավայրի պաշտպանական բնագծերը՝ աթոռ, սեղան, պահարան, ոչնչացնում զինտեխնիկան՝ փոշեկուլ, հեռուստացույց, հեռախոս, բան-ման, և վերջում՝ որպես հաղթանակի արար, դուխին տեղադրում գլխավոր «տրիմոյի» վրա:

Այ, էս ուրիշ բան կլինի: Լրիվ ձեր ոճով: Արեք էլի: Հո սաղ չենք հուշելու: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2491 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ