...

Կարևորը՝ կարմիր չի, դեղին ա

Կարևորը՝ կարմիր չի, դեղին ա

Բանից պարզվում է, քաղաքապետարանը Երևանյան լճի մոտ հեծանիվների կայանատեղի է ձեռք բերել մոտ 800 հազար դրամով՝ այն դեպքում, երբ, մասնագետների գնահատմամբ, դրա առավելագույն արժեքը (ներառյալ տեղադրումը) կազմում է 100 հազար դրամ։

Երևանի քաղաքապետարանի համար այդ սաստիկ շահավետ գործարքի ժամանակ Տիգրան Ավինյանը «թղթերով» ընդամենը փոխքաղաքապետ էր, բայց ի պաշտոնե հենց ինքն էր համակարգում շինբարեկարգման աշխատանքները, այնպես որ՝ երևի հենց այդ ժամանակ էլ նրա գլխում ծագել է «ծախեք, կառնենք» սխեմայի գաղափարը, որը հետագայում դարձել է «ասեք, կանենք» կարգախոս։ 

Բայց հանկարծ չմտածեք, թե այդ գործարքում կոռուպցիոն ռիսկ կա։ Հակառակը՝ քաղաքապետարանը մի քանի մետր խողովակներով կցած-կցմցած կայանատեղիի համար դեռ մի բան էլ քիչ է վճարել։ Չէ՞ որ խոսքը ոչ թե «սվառկա արած պոլդույմ տռուբեքի» մասին է, այլ գերժամանակակից ենթակառուցվածքների, այսինքն՝ իրականում դա «խելացի կայանատեղի» է։ Չէ, ոչ թե այն պատճառով, որ կայանելուց առաջ հեծանվորդը պիտի IQ թեստ հանձնի, այլ որովհետև միայն խելացի մարդը կարող է մի քանի մետր «պոլդույմ տռուբով» հարկատուների գրպանից մի քանի հարյուր հազար դրամ թռցնել։

Այլ հարց է, որ եթե Երևանի քաղաքապետարանում բոլորն այդքան խելացի են, ապա «խելացի անասնագոմ» հասկացությունը, առնվազն մայրաքաղաքի մասշտաբով, այլ ասոցիացիաներ է առաջացնում։

ՎԱՐԿԱՆԻՇ

   375 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ