...

Ասեք-կանե՛նք, ծախեք-կառնե՛նք

Ասեք-կանե՛նք, ծախեք-կառնե՛նք

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, անցյալ տարի Տիգրան Ավինյանի հայրը որդու փոխվարչապետ եղած ժամանակ նրա գրասենյակի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վարագ Սիսեռյանի հորից Նորք-Մարաշ համայնքում 1000 քմ հողամաս է գնել, ընդ որում՝ շուկայական արժեքից առնվազն տասը անգամ էժան։ Հողամասի համար վճարվել է մոտ 27 հազար դոլար, մինչդեռ դրա շուկայական արժեքը մոտ 300 հազար դոլար է։

Չէ, այստեղ, իհարկե, կոռուպցիոն ռիսկեր ընդհանրապես չկան։ Պարզապես Տիգրան Ավինյանը դեռ անցյալ տարի գիտեր, որ փորձելու է Երևանի քաղաքապետ դառնալ, և ցանկացել է նախապես փորձարկել «Ասեք, կանենք» կարգախոսը։ Կանչել է իր գրասենյակի ղեկավարին ու ասել «Վարագ ջան, պապայիդ կասե՞ս պապայիս կանչի-ասի՝ մի հատ 300 հազար դոլարանոց հող ունեմ, 27 հազար դոլարով կառնե՞ս»։ Դրանից հետո Վարագ Սիսեռյանի հայրը գնացել է Տիգրան Ավինյանի հոր մոտ ու ասել առաջարկը, նա էլ պատասխանել է՝ «ասեք, կանե՛նք»։ 

Այնպես որ՝ ի՞նչ կոռուպցիոն ռիսկ, ի՞նչ պաշտոնեական դիրքի չարաշահում, դա, կարելի է ասել, ընտրատեխնոլոգիական էքսպերիմենտ էր։ Ու քանի որ հաջողությամբ պսակվեց, պետությունը դեռ մի բան էլ պարտավոր է պարգևատրել Տիգրան Ավինյանին՝ «քաղաքագիտության բնագավառում անցկացրած գիտափորձնական արդյունավետ հետազոտությունների համար»։

ՎԱՐԿԱՆԻՇ

   641 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ