...

Կարևորը՝ լեգիտիմ են

Կարևորը՝ լեգիտիմ են

Գործող իշխանության մտավոր ընդունակությունների մասին կարծիք կազմելու համար բավարար է դիտել կառավարության աշխատակազմի ղեկավարի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին:

Հարցազրուցավարը 25 րոպե անընդհատ նշում է, որ իշխանության ընդդիմախոսները նրանց մեղադրում են դավաճանության մեջ: Ի՞նչ է պատասխանում բարձրաստիճան պաշտոնյան: Ոչ, չի հակադարձում, չի բացատրում կամ համոզում, որ իրենց արածը դավաճանություն չէ: Ասում է մի բան՝ մենք լեգիտիմ ենք:

Այսինքն՝ ըստ Աղաջանյանի տրամաբանության, լեգիտիմ իշխանություններին թույլատրված է դավաճանություն:
Ճիշտ հասկանանք, մե՛նք չենք գործող իշխանությանը մեղադրում դավաճանության մեջ, ինքը չի կարողանում հերքել մեղադրանքները և որպես վահան՝ անընդհատ կրկնում է, որ լեգիտիմ են:

Գործող իշխանությունը 2.5 տարի է, անընդհատ նշում է, որ իրենց դեմ մեդիա հիբրիդային պատերազմ է մղվում: Այդ պատերազմը այդքան հաջողություններ չէր ունենա, եթե նույն իշխանության մեծամասնությունը իր գրավոր և բանավոր խոսքով նորանոր առիթներ չտար այդ պատերազմը մղելու համար:

Աղաջանյանը շատ կարևոր պաշտոն է զբաղեցնում և դիտելով նրա հարցազրույցը՝ կարելի է պատկերացում կազմել, թե ինչ որակի փաստաթղթեր են հրամցվում կառավարության հաստատմանը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   832 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ