...

Կարելի է միայն կռահել, թե ինչ անեծքներ է տվել տիկին Բոզիկյանը Սերժ Սարգսյանին

Կարելի է միայն կռահել, թե ինչ անեծքներ է տվել տիկին Բոզիկյանը Սերժ Սարգսյանին

«Ա՛յ անկուշտ, գետինը չե՞ս մտնում, երկիրը դարձրել ես առք ու վաճառքի առարկա»:

Հայտարարության հեղինակը ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանն է:

«ՉԻ». Համաձայնեք, որ շատ խիզախ հայտարարություն է, և տեսնելով գլխագիրը՝ մտածեցինք՝ տիկին Բոզիկյանը ապաշխարել է ու Սերժ Սարգսյանի մասին ասել այն ամենը, ինչ տարիներ շարունակ մտածել է, բայց որոշ հանգամանքներից ելնելով՝ պահել ներսում:

Պարզվեց՝ ոչ, ՀՀԿ-ի Մարգարիտը նման անեծքների է արժանացրել Նիկոլ Փաշինյանին: Կարելի է միայն կռահել՝ եթե այսպիսի կարծիք ունի Փաշինյանի երկու տարվա գործունեության մասին, ապա անկեղծ լինելու դեպքում քանի մետրանոց հայհոյանքների կարժանացներ Սերժ Սարգսյանին կամ Միքայել Մինասյանին:

Կարելի է միայն ենթադրել, թե ամեն անգամ տիկին Բոզիկյանը, լսելով, որ Սարգսյանը թռել է Բադեն-Բադեն և տանուլ տվել միլիոնավոր դոլարներ, ինչ անեծքներ է տվել նրան: Օրինակ՝ «ինքնաթիռդ ընկնի, կիստո՛ւկ, ու հայկական հողը այլևս չզգա քո ծանրությունը» կամ «ա՛յ ոչ բարով փեսա, վերջը կկշտանա՞ս 100-րդ հյուրանոցդ առնելով»:

Միայն այս դրվագը բավարար է հասկանալու Մարգարիտի տեսակը: Նրան «վրդովվեցրել» է Փաշինյանի Կանադայում տուն առնելու մասին շրջանառվող լուրը և նրան կոչ է անում գետինը մտնել, իսկ իրենց իշխանության թալանի համար կես բերան էլ չի զղջացել: Այս տեսակի միակ մտահոգությունն է՝ վերադառնալ ու թալանել այն ամենը, ինչ չեն հասցրել տանել իշխանության տարիներին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3083 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ