...

Կիսվեք ձեր դեղահաբով

Կիսվեք ձեր դեղահաբով

Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սյունիքն ամրացնելուց հետո, ԱՄՆ և ԵՄ հիմա էլ անցան Արցախի կարգավիճակին: De jure ռսի գաղութ, de fakto ՀՀ-ն արդեն արևմուտք է»:

«ՉԻ». Խզմալյանը պարզապես պարտավոր է հայ ժողովրդին ասել իր գաղտնիքը: Այդ ի՞նչ նոր դեղահաբ է գտել, որի գործածումը այսպիսի հոգեկան նիրվանա է պարգևում: Այս դժնդակ օրերին այդ դեղահաբի արդյունաբերական արտադրությունը և մասսայական գործածումը ավելի կարևոր է, քան կովիդի դեմ պատվաստումը:

Իսկ մինչ այդ Խզմալյանը թող կանգ չառնի: Նա պետք է շարունակի փորձարկումները և զարգացնի դեղահաբի կենարար ազդեցությունը հայ ժողովրդի հոգեկան առողջության վրա: Օրինակ՝ ի՞նչ վատ կլինի, եթե նաև դե յուրե ազատվենք Ռուսաստանի գաղութի կարգավիճակից ու միաժամանակ ստանանք Արևմտյան Հայաստանը:

Խզմալյանը լավագույն ապացույցն է, որ Հայաստանում խիստ հրատապ է քաղաքական գործիչներին համալիր փորձաքննության ենթարկելու և միայն հետո քաղաքականությամբ զբաղվելու իրավունք տալու հարցը: Գուցե նրանցից շատերը ուրիշ ոլորտներում իրենց ունակությունները կարողանան դրսևորել: Խզմալյանի պարագայում ոլորտն ակնհայտ է՝ քիմիական արդյունաբերություն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   633 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ