...

Կորեա չլինեինք, կոչնչացներ Ծառուկյանին

Կորեա չլինեինք, կոչնչացներ Ծառուկյանին

«Երեկ բոլորդ էլ տեսաք, թե Հյուսիսիային Կորեայի ոգով ինչպես հոտնկայս ծափահարեցին Նիկոլ Փաշինյանին, սա անդառնալիության այն կետն է, որից այն կողմ կործանում է»:

Հայտարարության հեղինակը Նաիրա Զոհրաբյանն է:

«ՉԻ». Ի՞նչ կործանում, ինչո՞ւ եք այսքան չարաբաստիկ կանխագուշակումներ անում: Չի կարող կործանվել մի երկիր, որտեղ դարի հարսանիք է տեղի ունենում: Կործանվող երկիր աշխարհի բոլոր անկյուններից հյուրեր չէին գա, անգամ մեծ հոնորարները չէին ստիպի աստղերին գալ մի երկիր, որը կործանվում է:

Հումորը մի կողմ, բայց ինչպես միշտ արդիական է Գագիկ Ծառուկյանի խոսքը՝ Նառա, դու սո՛ւս:

Իմքայլականները կարող են ոգևորվել, հոտնկայս ծափահարել, անգամ իրենց առաջնորդին ազգի առաջնորդ կարգել հենց այն պատճառով, որ դրանից տառացիորեն երկու օր առաջ ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը հարսանիքի տեսքով նվեր արեց իշխանությանը: Ցանկացած իշխանություն, որքան էլ ապիկար ու ձախողված լինի, կոգևորվի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության նման նվերից ու հասարակության արձագանքից:

Ինչ վերաբերում է Հյուսիսային Կորեային: Այստեղ կարելի է համաձայնվել Զոհրաբյանի հետ: Եթե երկիրը նորմալ երկիր լիներ՝ իր կայացած քաղաքական համակարգով, ապա թերևս տիկինը կկարողանար արտահայտվել իր կուսակցական բոսի անխոհեմ քայլի վերաբերյալ: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչպես Զոհրաբյանը իր անզուգական գրչի միջոցով կոչնչացներ Ծառուկյանին: Բայց դե Հյուսիսային Կորեա ենք, ստիպված գնացել է հարսանիք, ստիպված ուրախ սելֆիներ արել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   717 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ