...

Կորոնավիրուսից բեթար են

Կորոնավիրուսից բեթար են

«Ուրեմն այսպես, Արսեն Թորոսյան, եթե հանկարծ ես կամ ընտանիքիս որևէ անդամ կորոնավիրուսով վարակվի, ուրեմն ամեն միջոց ձեռնարկելու եմ, որ քեզ և ընտանիքիդ անդամներին վարակեմ», - ֆեյսբուքի էջում գրել է Սուզաննե Սիմոնյանը:

«ՉԻ». Կարելի է միայն զարմանալ, թե ինչպես «Սասնա ծռերը» և նրա առանձին անդամներ դեռևս իրենց արժանի տեղը չունեն աշխարհի կողմից ճանաչված ահաբեկչական կազմակերպությունների և անհատների ցանկում: Մեծ պոտենցիալ ունեն, ցանկություններ և ամբիցիաներ, բայց աշխարհը արհամարհում է նրանց և չի ներառում ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: 

2016-ին «Սասնա ծռերը», ցանկանալով հարվածել իշխանությանը, Բաղրամյան 26-ի փոխարեն գրոհեցին ոստիկանության ՊՊԾ գունդը: Եթե այս անգամ նույնպես շարժվեն նախկին տրամաբանությամբ, ապա կփորձեն վարակել Արսեն Թորոսյանի ընկերներին, մտերիմներին և երբևիցե բարևածներին: 

Իրականում կորոնավիրուսը առաջիկայում կհաղթահարվի, բայց, ցավոք սրտի, այսպիսի հակումներ ունեցող խմբերը դեռ կմնան քաղաքականության մեջ և ոչ պակաս վտանգ կներկայացնեն հասարակության համար:

Ընտանիքի անդամներին վարակել սպառնացող խմբերը և անհատները պետք է է՛լ ավելի մարգինալացվեն և ընտրությունների ժամանակ 1 տոկոս ձայն հավաքելը դառնա անիրականանալի երազանք: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2680 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ