...

«Կրիմ նաշ»-ի տրամաբանությամբ

«Կրիմ նաշ»-ի տրամաբանությամբ

«Գործող իշխանությունը խուճապի մեջ է, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ վախեցած»,- հայտարարել է Արթուր Վանեցյանը։ 

Մարդը մոտավորապես «Կրիմ նաշ»-ի տարբերակով երթերին է ելույթ ունենում։ Մի օր ասում է՝ մի քանի օր մնաց, մյուս օրը խուճապի մասին է խոսքը, երրորդ օրը ելույթին ինտրիգ հաղորդելու համար իշխանության վախերից է խոսում։ Կարճ ասած՝ ընդդիմության հարթակում ելույթներ են հնչում, որոնք առաջին դասարանի հանդեսի տեքստեր են հիշեցնում։ Լավագույն դեպքում՝ դրանք ապաքաղաքական են, հակաէսթետիկ, բովանդակության զրո կոնտենտով։ Դեռ ծրագիրը կամ ճանապարհային քարտեզը չենք քննարկում։ Ընդդիմության հարթակն այսօր ունի իր Ալեն Սիմոնյանը, Հայկ Սարգսյանը, Հովիկ Աղազարյանը, Գուրգեն Արսենյանը, Անդրանիկ Քոչարյանը, Մարինա Կարապետյանն ու Լենա Նազարյանը։ Եթե իրենք իրենց նմանությունը չեն տեսնում, դա դեռ չի նշանակում, որ դա չկա կամ տեսանելի չէ ուրիշներին։ Էնպես որ՝ խոսելուց առաջ մտածել է պետք, հենց մտածված խոսք հնչեց, խուճապն էլ, վախն էլ սկսելու են «աշխատել»։ 

Գոհար Վեզիրյան 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1788 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ