...

Նիկոլի սրտի տեսաբանները

Նիկոլի սրտի տեսաբանները

«Նիկոլի սիրտը նոր մարտի 1 է ուզում, մեկը քիչ էր, սիրտը քիչ է փառավորվել»,- ֆեյսբուքում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Նիկոլ Փաշինյանի սիրտը նոր մարտի 1 է ուզում։ Այս անգամ իշխանության կարգավիճակով»,- դարձյալ ֆեյսբուքում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։  

Մնում է հասկանանք, թե ընդդիմադիրների սիրտն ի՞նչ է ուզում։ Ոնց որ թե՝ նույն բանից։ Այս ցանկությունը, թերևս, միավորում է իշխանությանն ու ընդդիմությանը։ Պարզապես երկուսն էլ դետալների մեջ չեն խորանում։ Մարտի 1-ը սկսվել է Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների վրա լուսադեմին հանկարծակի հարձակումից։ Երեկվա դեպքերը տեղի են ունեցել կառավարական առանձնատունը շրջափակելու կոչերից հետո։ Սա ընդամենը մեկ, բայց կարևոր դետալ է։ Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա այն խորապես մոլորության մեջ է, եթե կարծում է, որ ցուցարարների նկատմամբ բռնի ուժի կիրառումը իրեն կներվի, քանի որ այդ բռնության թիրախը նախկիններն են՝ իրենց համախոհներով։ Երկու կողմից էլ մարտի մեկից անընդհատ խոսողները լավ կլինի գիտակցեն, որ այս դանդաղ արյունահոսությունը նույնքան վտանգավոր է հանրային օրգանիզմի համար, որքան մարտյան ողբերգությունը։ Այնպես որ մտքերն իրարից քոփի փեստ անելուց առաջ լավ կլիներ՝ մտածեին։ Գոնե փորձեին։

Գոհար Վեզիրյան 
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ