...

Կրկին փոշմանել է

Կրկին փոշմանել է

Ռեժիսոր, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Դաշնակների երկարակեցության գաղտնիքն է բոլոր թշնամիների հետ դաշնակից դառնալը՝ 1908 թ. երիտթուրքեր, 1970 թ. ԿԳԲ. 2021 թ. ՔՊ»:

«ՉԻ». Աչքներս կուրանար՝ չտեսնեինք այս գրառումը: Ստիպված ենք կյանքում առաջին անգամ պաշտպանել դաշնակներին:

Հիմա դաշնակները սխալ կլինե՞ն, եթե հիշեն հայտնի ասույթը՝ ով ....., ով գնա սանատորիա:
Լավ է, թե վատ, կանեն, թե խասյաթի համաձայն կեսից կթռնեն, բայց այսօր դաշնակները պահանջում են, որ ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը հանձնեն իշխանությունը: Այդ նպատակի համար նրանք օգտագործում են իրենց զինանոցի ամբողջ զինամթերքը՝ թերևս բացառությամբ տեռորի, բայց դրա ժամանակն էլ կգա: Այսինքն՝ այսօր չկա որևէ նշմարելի դրդապատճառ՝ պնդելու, թե դաշնակները դաշնակից են ՔՊ-ին:

Իսկ այ Խզմալյանի մասով կան վերապահումներ: Մարդը ընտրություններից հետո մի քանի անգամ հանդիպել է Փաշինյանին, հրապարակավ ողջունել նրա հերթական վարչապետությունը, բայց թերևս թարս ոտքից է զարթնել և ուրիշներին է մեղադրում ՔՊ-ի հետ հարաբերություններ ունենալու մեջ:

Թերևս սխալ չեն Խզմալյանի հետ համագործակցած որոշ գործիչներ, որ պնդում են՝ ռեժիսորը շատ փոփոխական բնավորություն ունի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   811 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ