...

Կշահի թե՛ արդարադատությունը, թե՛ հիվանդը

Կշահի թե՛ արդարադատությունը, թե՛ հիվանդը

«Պարոն Հովսեփյանը տարբեր հիվանդություններ ունի, դրանց դեմ բուժում է ստանում, նաև ընդունում է ինսուլին՝ մեծ քանակությամբ, շաքարային դիաբետով է տառապում, տեսնենք՝ ինչպես կլինի»,- հայտարարել է Աղվան Հովսեփյանի պաշտպան Սասուն Ռաֆայելյանը Armdaily.am-ի հետ զրույցի ժամանակ:

«ՉԻ». Առանց վերապահումների հավատում ենք հարգարժան փաստաբանին:

Ամբողջ կյանքում միայն գործ կարես, անմեղ մարդկանց ճակատագրեր խորտակես, ոստիկանների ցուցմունքի հիման վրա հարյուրավոր մարդկանց կալանավորես. շաքարն ի՞նչ է, որ չստանաս:

Ավելին, Աղվան Հովսեփյանի առողջությունը կարող է առաջիկայում է՛լ ավելի վատանալ, որովհետև հիմա ԿԳԲ-ի պադվալում նստած հատիկ առ հատիկ հիշում է, թե ում ինչպես է հանցագործ դարձրել:

Բայց քանի որ հիմա Չարչյանի վրա հույս դնել պետք չէ, թերևս ավելի ճիշտ կլինի մի կողմից՝ համագործակցել իրավապահ մարմինների հետ, մյուս կողմից՝ խնդրել, որ հոգատարություն դրսևորեն Հովսեփյանի առողջության հանդեպ:

Օրինակ՝ մեղադրյալի և քննչական մարմինների միջև բանավոր հուշագիր կնքվի. հիվանդանոցում անցկացրած յուրաքանչյուր օրվա դիմաց պատմի, թե ինչպես է որևէ քրեական գործ կարել: Կշահի թե՛ արդարադատությունը, թե՛ հիվանդը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1535 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ