...

Լևոն Քոչարյանի երազը

Լևոն Քոչարյանի երազը

Ինքը որոշել է քաղբանտարկյալի թուղթ հանել: Գնացել էր, որ ԺԵԿ-ից տեղեկանք հաներ առ այն, որ վերջին 10 տարին ինքը ժելեզնի քաղբանտարկյալ է, բայց պարզել է, որ հիմա ԺԵԿ-երը լուծարվել են, փոխարենը համայնքային ԺԵԽ-եր են ստեղծվել, իսկ դրանք իր անունը լսել չեն ուզում:

Ստիպված Երանոսյան Լյովին է զանգում. «Բարև, Լյով»,- բարևում է ինքը: «Բարև, Լյով»,- մի կերպ իրեն զսպելով պատասխանում է Երանոսյանը:

«Ստեղ մի հատ անդուր մոմենտ ա: Ծանոթ միլպետ ա պետք, հարց կա, լուծենք»:

«Պրոբլեմ չկա»,- ասում է Երանոսյանը: «Կգնաս ՊՊԾ, իմ անունից կներխուժես պետի աշխատասենյակ, ինչ որ պետք ա, կարվի»:

Ախրանային վերցնում, գնում է ՊՊԾ: Թափով մտնում է պետի մոտ: «Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել»,- բարեհամբույր հարցնում է պետը: 

«Ինձ քաղբանտարկյալի կարգավիճակ է պետք: Պետք ա բերման ենթարկվեմ»: 

«Դե, դա վճարովի ծառայություն է, ասեմ ձեզ»:

«Ի՞նչ գներ են»,- հետաքրքրվում է ինքը:

«Դե, սովորական բերման ենթարկումը՝ «Գազելով», արժե 1000 դոլար: ՊՊԾ ջիպով՝ 2000 դոլար: Հայհոյելով՝ 3000 դոլար: Քաշքշելով բերման ենթարկումը՝ 5000 դոլար: Անզգույշ քաշքշելով բերման ենթ...»:

«Չէ, չէ, էդ վերջինը պետք չի»,- ընդհատում է ինքը: «Ամենաէժան տարբերակն եմ վերցնում»:

«Խնդիր չկա,- ասում է պետը: - Ե՞րբ ա պետք»: 

«Վաղը՝ առավոտ 10-ին լավ ա՞: Որ հասցնեմ մեր լրատվամիջոցներին տեղեկացնեմ»:

«Պայմանավորվանք»,- փողը վերցնելով՝ բութ մատն է տնկում պետը:

Հաջորդ առավոտյան արդեն «Կոնգրես» հյուրանոցին հարակից այգում է: Կարմիր բերետավորներն արդեն տեղում են, ախրաննիկներն եկել են, «Նիկոլ Աղբալյան» կադրերի կենտրոնը մի 4-5 հոգու ուղարկել է, ինքը զանգում է Վանեցյանին, որ մի քանի հոգու էլ վերջինս ուղարկի, բայց Վանեցյանը չի վերցնում հեռախոսը: Այդ պահին այգուց մի քանի քսմսված երիտասարդներ սիրահարվածի տեսքով փորձում են մոտենալ իրեն, բայց կարմիր բերետավորների ու իր ախրաննիկների համատեղ գործողությունների արդյունքում շպրտվում են իրենց ելման պոզաներ:

Ինքը նայում է ժամացույցին: Արդեն 10-ն է, իսկ 5-րդ ալիքի 3-րդ բրիգադը դեռ չի եկել: Զանգում է Թավադյանին. «Արա, այ ***, ո՞ւր են լրագրողներդ: Շատ պիտի՞ սպասեմ»:

«Շեֆ ջան, Ֆրանսիայի հրապարակի մոտ լռվել են, հեսա Ալենի կորտեժով կգան»:

10:30. 5-րդ ալիքի բրիգադը գալիս է: Լրագրողներն անմիջապես կամերաները միացնում են, միկրաֆոնները հանում, երկու օպերատոր բարձրանում են ծառերը, ինքը բարձրախոսը վերցնում է. «Раз, раз...»,- ստուգում ձայնի որակը: 

«5-րդ ալիքը պատրաստ է»,- զեկուցում է 5-րդ ալիքի ռեժիսորը: «2-րդ ալիքը պատրաստ է»,- զեկուցում է 2-րդ ալիքի ռեժիսորը: 

«Ֆսյո՞, կարա՞նք սկսենք»: «Հա, շեֆ ջան»,- մի 20 տեղից լսվում են լրագրողների պատասխանները: 

«Դե, ուշադիր: Կամերա´.... սկսեցինք: Ուրեմն, հարգելի ժողովուրդ, երկիրը վտանգված է, պետք է քշենք իշխանություններին»,- բարձր գոռալով ասում է ինքը, այգուց դուրս է գալիս, կանգնում է ճանապարհի մեջտեղը. «Ամբողջ ճանապարհը պարազիտացրել ենք... ըըըը... պարալզացրել ենք»,- ու գյոզերով աչքով է անում ՊՊԾ պետին: Վերջինս թարթում է աչքերը, ծիպը՝ ջոկած է: Անմիջապես իրեն են մոտենում 4 կարմիր բերետավոր, կանգնում են դիմացը, սպասում են, որ ֆոտոլրագրողները մի քանի լավ կադր բռնեցնեն, հետո կարմիր բերետավորներից մեկը իրեն քնքույշ գրկում է, ու շատ զգույշ, շորորալով տանում «Գազելի» մեջ աթոռին նստեցնում: «Կըլնի՞, վարորդի կողքը նստեմ»,- հարցնում է ինքը:

«Փողին մուննաթ»,- ուսերը թոթվում է կարմիր բերետավորը: Ինքը նստում է «Գազելի» դեմը. «Յախք, էս ինչ հոտ ա գալիս»,- զզվանքով ասում է ինքը և միացնում լայվը. «Սիրելի հայրենակիցներ, քիչ առաջ ինձ բռնեցին, առանձնակի դաժանությամբ «Գազել» խցկեցին: Հլը նայեք, իմ Gucci վերնաշապիկը էս «Գազելի» տռամլյորից լրիվ մուր ա կապել: Ահավոր վիճակ է: Հիմա տանում են...,- շրջվում է դեպի վարորդը,- սկզբից ո՞ւր ենք գնալու»: «Ձեզ որտե՞ղ ա պետք, այնտեղ կիջեցնենք»,- պատասխանում է վարորդը: 

«Օքեյ, դեռ շարժվում ենք: Ինչպես տեսնում եք, սիրելի հայրենակիցներ, այսպիսի շարժում չի եղել վերջին 100 տարին»,- լայվով ասում է ինքն ու հեռախոսն անջատում: - Ֆսյո, նկարահանված է»:

Արթնանում է ապահովագրված:

ՎԱՐԿԱՆԻՇ

   38500 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ