...

Լավ է, որ Խզմալյանը բժիշկ չէ

Լավ է, որ Խզմալյանը բժիշկ չէ

Ռեժիսոր, Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երասխը՝ Մոսկվայի ուղերձն է Երևանին և Փարիզին։ Մակրոնի այցի նախօրեին Պուծինը ստուգում է՝ պատրա՞ստ է արդյոք Ֆրանսիան պաշտպանելու Հայաստանին։ Բայց իրականում հարցի պատասխանը Երևանում է՝ արդյո՞ք պատրաստ է ՀՀ կառավարությունը կտրուկ որոշում ընդունել և, դուրս գալով ՀԱՊԿ/ԵԱՏՄ-ից, դիմել օգնության համար Մինսկի խմբի երկու այլ համանախագահներին՝ ԱՄՆ և Ֆրանսիային։ Այսինքն՝ ԵՄ և ՆԱՏՕ»։

«ՉԻ». Մեր մեջ ասած, ոչ էլ ՆԱՏՕ ու ԵՄ է պետք մտնել, միանգամից Մեծ Յոթնյակ է պետք մտնել: Առաջ այդ կառույցը կոչվում էր Մեծ Ութնյակ, հետո Ռուսաստանին այնտեղից վռնդեցին, բայց Հայաստանին ներգրավելով այդ կառույցում՝ կարող են վերականգնել արդեն սովոր դարձած անունը:

Խզմալյանին պետք է քարտեզ նվիրել, որպեսզի տեսնի, թե Երասխը որքան է հեռու Երևանից, և անգամ էշով տեղափոխվելու դեպքում որքան կտևի թշնամու մուտքը Երևան: Մինչև ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն որոշեն գագաթնաժողով անցկացնել, բանը բանից անցած կլինի:

Ռուսաստանը Ուկրաինայից վերցրեց Ղրիմը և Դոնբասը, յոթ տարի է Ուկրաինան թակում է Խզմալյանի նշած կառույցների դռները, իսկ այնտեղից ասում են, որ տունը մարդ չկա:

Սա նույնն է, եթե ծանր հիվանդը հրաժարվի այն դեղահաբերից, որոնք գուցե չեն բուժում, բայց երկարացնում են կյանքը և ապավինի այն հաբերին, որոնք դեռ ստեղծված չեն և հետազոտությունների փուլ են անցնում: Գուցե հետագայում այդ դեղերը էֆեկտիվ լինեն, բայց մահացող հիվանդին, որը հրաժարվում է այդ պահին ձեռքի տակ եղած բուժումից, դժվար թե օգնեն, քանի որ ինքը ժամանակ չունի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   863 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ