...

Լավ նվեր՝ Ծառուկյանի հետ հանդիպումից առաջ

Լավ նվեր՝ Ծառուկյանի հետ հանդիպումից առաջ

Այսօր խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ զրկեց Նաիրա Զոհրաբյանին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից: 

Քվեարկությանը մասնակցել է 84 պատգամավոր, կողմ է քվեարկել 78-ը, դեմ՝ 4-ը, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: 

«Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել էր ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշման նախագիծ: 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կարող է երկշաբաթյա ժամկետում առաջադրել հանձնաժողովի նոր նախագահի թեկնածու: Եթե չառաջադրի, ապա քվոտան կանցնի իշխող մեծամասնությանը:

«ՉԻ». Այս դարակազմիկ իրադարձությանն անդրադառնում ենք, որովհետև սա ցույց է տալիս, որ իշխանությունները վճռական են տրամադրված: Բայց միայն խորհրդարանում: Երկրի առջև ծառացած թիվ 1 խնդիրը դրին ու շփփցնելով լուծեցին: Կարծես Նաիրա Զոհրաբյանն էր ամենակարևոր հարցը: 

Բան չունենք ասելու, Նաիրա Զոհրաբյանը վերջին շրջանում մի շարք աղմկահարույց հայտարարություններով կասկածի տակ դրեց մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր նպատակահարմարությունը: Բայց այդ հարցը այնքան երկրորդական է, երբ ավելի լուրջ հարցեր կան: Երբ Գորիսի մոտ ադրբեջանցիները անցակետ են դնում, օրինակ: 

Ամենահետաքրքիրն այն է, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Գագիկ Ծառուկյանի հետ՝ քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը: Հանդիպում, որտեղ Նիկոլ Փաշինյանը փորձելու է Ծառուկյանից ինչ-որ աջակցություն ստանալ: Գոնե սպասեին, տեսնեին հանդիպումն ինչով է ավարտվելու, նոր Նաիրա Զոհրաբյանի հարցով զբաղվեին: Կարծես հատուկ անեին, որ Ծառուկյանը չորով մերժի իշխանությունների ցանկացած առաջարկ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   991 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ