...

Լավ, ուրիշ մեկը չկա՞ր

Լավ, ուրիշ մեկը չկա՞ր

Այսօր ՍԴ-ում սկսվում է ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ դիմումների քննությունը:
Հարակից պատասխանող է ճանաչվել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Շատ է խոսվում իշխանության կադրային բանկի սովի, լուրջ կադրեր չունենալու, լուրջ պրոֆեսիոնալների կողմից այս իշխանության հետ աշխատելու ցանկության բացակայության մասին: Իշխանությունները դրան հակադարձում են, թե դրանք մերկապարանոց մեղադրանքներ են, սև փիառ է և այլն:

Եվ ահա դրա ցցուն օրինակն այն է, թե ով է ՔՊ-ի շահերը ներկայացնելու ՍԴ-ում: Բացի արդարադատության նախարար Բադասյանից և փոխնախարար Գրիգորյանից, թիմը համալրվել է նաև ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանով:

Անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում Դավիթ Հարությունյանին, անկախ նրանից, թե նա ինչպես է օրենքները ծառայեցրել նախկին ռեժիմի շահերին, որքան է հասցրել այդ ընթացքում հարստանալ, չենք կարող չխոստովանել՝ նա փայլուն իրավաբան է: Եվ իշխանությունների համար չափազանց վճռական պահին նրան դիմակայելու է մեկը, որը հայերեն վարժ կարդալու խնդիր ունի: Մեկը, որը չունի իրավաբանական կրթություն: Մեկը, ում օրենսդրական աճպարարությունները հաճախ էին անհարմար վիճակի մեջ դնում իշխող խմբակցությանը:

54 տոկոս իշխանությանը ձայն տված մարդկանց առաջարկում ենք այսօր օնլայն չհետևել ՍԴ քննարկումներին: Մի պարզ պատճառով. մուրճը այսօր պտտվելու է իշխանության ներկայացուցչի գլխավերևում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2086 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ