...

Չվնգստալու հետևանքները

Չվնգստալու հետևանքները

Անդրադառնալով ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի («Կրակեմ Հրաչի» որդու) լիազորությունների դադարեցմանը՝ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» գրել է, թե «Դավիթ Հարությունյանը մինչև հեղափոխությունը բավարարել է մարդկանց կալանք տալու դատախազության միջնորդությունները 99 տոկոս դեպքերում, իսկ հեղափոխությունից հետո այլ մոտեցում է ցուցաբերել»։ 

Փաստորեն «Հայկական ժամանակն» իր կամքից անկախ նշել է «Կրակեմ Հրաչի» որդու լիազորությունների դադարեցման իրական պատճառը։ Նիկոլ Փաշինյանը կցանկանար, որ այդ դատավորն իր օրոք ճիշտ նույն կերպ շարունակեր կատարել դատախազության բոլոր հանձնարարությունները և ում անունը տային՝ կալանավորեր, բայց նա «այլ մոտեցում է ցուցաբերել», այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ, հրաժարվել է «իր պատերի տակ վնգստալ»։ Իսկ դա «ժողովրդավարության բաստիոնում» շատ լուրջ հանցանք է։ 

Սպասենք հետագա պատժամիջոցներին։ Առավել ևս՝ որ «այլ մոտեցում ցուցաբերած» նախկին դատավորի ունեցվածքի ցանկն արդեն հրապարակվել է։ 

ՎԱՐԿԱՆԻՇ

   645 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ