...

Լավ խոսացող ու ճառ ասող ընդդիմություն ունենք

Լավ խոսացող ու ճառ ասող ընդդիմություն ունենք

ԱԺ հատուկ նիստում ելույթի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով սոցիալապես անապահով խավերի կոմունալ ծախսերի փոխհատուցման հարցին, ասել է. «Շատ մեծահարուստներ կան, որոնք ունեն ամառանոցներ և նրանք տարվա մեջ մեկ-երկու անգամ են գնում իրենց այդ տները և չեն սպառում 5 հազար դրամից ավելի լույս, կամ 10 հազար դրամից էլ ավելի գազ, այնպես չլինի, որ այդ խավը ևս ստանա արտոնություն: Ես բերում եմ իմ աղջկա օրինակը. նա ունի գյուղական տուն և տարվա մեջ այդքան չի սպառում, և ես չեմ ցանկանա, որ ինքը ևս պատահաբար ինչպես նաև նման շատ մարդիկ, ներառվեն այդ ցուցակում»:

«ՉԻ». Միգուցե, Նաիրա Զոհրաբյանի խոսքերում տրամաբանություն կա: Հնարավոր է, որ կան ավելի արդյունավետ տարբերակներ: Բայց մեզ հենց դա է զարմացնում. ոչ-ոք ոչ մի բան չի առաջարկում:

Բոլորը քննադատում են իշխանությունների այս որոշումը: Մի մասը քննադատում է, ասում է՝ հետո՞ ինչ, որ ես ավելի շատ եմ հոսանք ու գազ ծախսում, իմ կոմունալները նույնպես փոխհատուցեք, մյուս մասն ասում է՝ չէ, ինչո՞ւ ես պետք է վճարեմ, մյուսները՝ ոչ:

Ընդդիմությունն այս հարցում վրա է տվել իշխանություններին, բայց ոչ մի խոսք այն մասին, թե ինչ պետք է անել: Իշխանությունների տեսակետը պարզ է. նրանք ասում են, որ սա է մեր հնարավորությունը, այսքանով կարող ենք օգնել սոցիալապես անապահով խավին: 

Մանավանդ՝ «Լուսավոր Հայաստանը». վերջինիս ներկայացուցիչները հատորներով տեքստեր են այսօր կարդացել, գրել, ելույթ ունեցել, հարցնում են՝ իսկ ո՞րն է ճիշտը, ձայն չկա: 

Դրա համար ենք ասում. այս իշխանություններն առայժմ ընդդիմություն չունեն, նորմալ, գործից հասկացող, այլընտրանքներ ներկայացնող: Այլ ունեն միայն լավ խոսացող, երկար ճառեր ասող, հուզիչ տեքստեր կարդացող: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1894 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ