...

Լղոզելն անթույլատրելի կլինի

Լղոզելն անթույլատրելի կլինի

Երեկ համացանցում հայտնվեց Սուրեն Պապիկյանի և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը:

Քաղաքապետը դժգոհում է Փաշինյանից, նշում, որ նա հեռացել է հեղափոխական արժեքներից ու պետք է հեռանա: Զրույցը ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել մի քանի ամիս առաջ:

Հիմա Դիանա Գասպարյանը հանգրվանել է ՔՊ ցուցակի պատվավոր 33-րդ հորիզոնականում: Նա պետք է պարզաբանումներ տա, թե ինչ է փոխվել: Փաշինյա՞նն է հետ եկել, թե՞ ինքն էր հեռացել ու հիմա վերադարձել է: Բայց ամեն դեպքում, եթե մի փոքր ազնիվ է, պետք է ինքնաբացարկ հայտնի և լքի ցուցակը:

Եթե Փաշինյանը ազնիվ է, ապա հրապարակային կոչ պետք է հնչեցնի Գասպարյանի վերաբերյալ, հորդորի նրան թողնել ցուցակը, քանի որ մարդիկ կարող են պատգամավոր դարձնել մեկին, որը ցանկացած պահի «Սոֆյա Հովսեփյան կանի»:

Երկուստեք լղոզելու դեպքում ակնհայտ կդառնա, որ երկու կողմն էլ ազնիվ չեն իրենց ընտրողների հետ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   871 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ