Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը պաշտոնյա ու գործարար կանանց հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ես 2020 թվականի պատերազմից հետո շատ մեծ կոնֆլիկտ ունեի ինքս ինձ հետ»:
«ՉԻ». Հա: Լսել էինք այս կոնֆլիկտի մասին: Էս 3 տարի է, այդ կոֆլիկտը չի լուծվում, թեպետ մի քանի անգամ բանակցություններ են ընթացել: Ի տարբերություն երկկողմ բանակցությունների, այս մեկը միակողմանի բանակցություն է եղել:
Կողմերն առայժմ ընդհանուր հայտարարի չեն գալիս` չնայած միջնորդների ջանքերին, առկա հակասությունները թույլ չեն տալիս խաղաղության պայմանագիր կնքել:
Հիմա կոնֆլիկտը սառեցված վիճակում է, ստատուս-քվոն շատ երերուն է, ամեն պահի կարող է նոր ուժգնությամբ վերսկսվել:
Այնպես որ, հիմա տարածաշրջանում երկու կոնֆլիկտ կա: Երկուսն էլ մի բոյի: