...

«Լուսավոր Հայաստանին» հարիր արտահոսք

«Լուսավոր Հայաստանին» հարիր արտահոսք

«Հրապարակ» թերթը գրում է. «ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի նախկին ամուսնու խարդախության պատմությունը հանրայնացնելուց առաջ երկար ժամանակ նրան շանտաժի են ենթարկել իշխանության ներկայացուցիչները։ Նույնիսկ անուններ են հնչում՝ Ռուբեն Ռուբինյան, Հակոբ Սիմիդյան։ Նրան զգուշացրել են, որ եթե շատ խոսի՝ կհրապարակվի այդ տեղեկությունը: Անի Սամսոնյանը չհերքեց իրեն շանտաժի ենթարկելու լուրը, բայց անուններ չնշեց. «Ես այդ մարդկանց ասել եմ հետևյալը` ես գիտեմ, որ դա իմ դեմ մի օր կարող եք օգտագործել` հեղինակազրկելու համար: Ես ամեն ինչի պատրաստ եմ»»:

«ՉԻ». Իսկապես ֆենոմենալ արտահոսք է, լրիվ «Լուսավոր Հայաստանին» հարիր: Նախ, հիշեցնենք, որ պատգամավորի ամուսնուն մեղադրում էին խարդախության ճանապարհով մարդկանցից գումար կորզելու մեջ, և որ ամենակարևորն է՝ նշում էին, որ պոտենցիալ տուժողների հետ հանդիպումներին երբեմն ներկա է եղել նաև պատգամավորը, այսինքն՝ խարդախության մեջ մեղադրվողի նախկին կինը:

Հիմա, փոխարենը հերքի, որ ինքը տեղյակ է եղել նախկին ամուսնու գործերից, երբևիցե ներկա չի եղել նման հանդիպումների, արտահոսք է կազմակերպում, թե իբր իրեն շանտաժի են ենթարկել: Այն էլ ոչ թե մեկը, այլ մի քանիսը:

Լավ, առաջին անգամ անակնկալի եկաք, հաջորդ անգամները չհասկացաք, որ պետք է ձայնագրել կամ ապացուցողական մեկ այլ միջոց կիրառել, որպեսզի հասարակությունը հավատա՝ ձեզ շանտաժի են ենթարկում:

Այս տեսքով արտահոսք կազմակերպելը միայն մի բանի մասին է խոսում՝ չեք հերքում ձեր հասցեին հնչած մեղադրանքը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3361 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ