...

Маразм крепчал

Маразм крепчал

Սասնա ծռերի քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վարկած. Կարեն Կարապետյանը եկել էր ԱԺ՝ ակնարկելու, որ հեղափոխությունը պայմանավորված էր»:

«ՉԻ». Սա արդեն մառազմ է հիշեցնում: Երկու տարի է, նախկին իշխանությունը բոլոր ճակատներով պայքարում է նորերի դեմ, խոշորացույցով դիտարկում նրանց ցանկացած գործ ու խոսք, տարածում մտքներին եկած յուրաքանչյուր ապատեղեկատվություն, բայց ունի հստակ կոմպրոմատ, որը չի բանեցնում:

Եթե նման պայմանավորվածություն լիներ, ապա այն վաղուց կհրապարակվեր, և գործող իշխանությունը կհայտնվեր անելանելի վիճակում, քանի որ կպարզվեր՝ նրա ամենամեծ հաղթանակը՝ հեղափոխությունը, իրենց ձեռքի գործը չէ:

Ռուսաստանի և Քոչարյանի ազդեցության տիրույթում գտնվող Կարապետյանը ինչո՞ւ պետք է այդքան մեծահոգի գտնվի Փաշինյանի հանդեպ: Այդ կոմպրոմատը հազար անգամ ավելի ուժեղ կլիներ Լավրովի հայտարարություններից:

Ավետիսյանի մտավարժանքները այն նույն շարքից են, որ պնդում էին, թե Սասնա ծռերի ընդվզումը Քոչարյանի հետ պայմանավորվածությունների շրջանակում էր: Քոչարյանը Սերժ Սարգսյանի դեմ պայքարում փորձեց օգտագործել ծռերին: 

Սասնա ծռերը որոշել են դառնալ արմատական ընդդիմություն, բայց մինչև հիմա ինչ արել են, ընդամենը միշիկական ԶԼՄ-ի զառացանքների անխնա տիրաժավորումն է եղել: Այդպես արմատական ընդդիմություն չեն դառնում, այլ միայն վերածվում են ռևանշի ուժերի սպասարկող խմբավորման:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1194 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ