...

Մարգուշ ծյոծյայի թեզերով առաջ ենք գնում

Մարգուշ ծյոծյայի թեզերով առաջ ենք գնում

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը «Առավոտի» հետ զրույցում ասել է. «Նիկոլ Փաշինյանին կողքից հուշում են իր ընտանիքի իգական անդամները, թե ինչ անի, ինքն էլ անգիտակցաբար անում է և խայտառակում է իրեն»:

«ՉԻ». Վիճակն այսպիսին է, հարգելի ժողովուրդ: Ունենք բարոյալքված իշխանություն, բայց ունենք նաև բարոյալքված ընդդիմություն: Իրար լավ փոխլրացնում են:

Վերջին 20 տարվա քաղաքական դաշտի մակարդակն ու նկարագիրը խտացված են Գևորգ Պետրոսյանի այս արտահայտության մեջ: Սպասել, որ սրանք կարող են գիտակցված երկու խոսք ասել, անիմաստ է: Սրանք այն մարդիկ են, որոնք ղազագրեր էին գրում, մոր քֆուր ուտում, մենակ թե պատգամավորական մանդատ ստանան: 

Նիկոլ Փաշինյանին քննադատելու պատճառները ծովից ծով Հայաստանից շատ են, բայց սրանց տկար միտքը միայն Նիկոլի ընտանիքի անդամների վրա է պատում: Բացատրես, չեն հասկանա, որ քաղաքական բանավեճում, քննարկումներում, հրապարակային ելույթներում պետք է փաստարկներով, հիմնավորված խոսես, ոչ թե Մարգուշ ծյոծյայի կարգի բամբասանքներ շաղ տաս: Հետո էլ խոսում են ազգային արժանապատվությունից, ավանդույթներից, ընտանիքի սրբությունից: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 38, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   894 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ