...

Իսկ հայտարարության տակ ստորագրողներն ի՞նչ հեղինակություն են

Իսկ հայտարարության տակ ստորագրողներն ի՞նչ հեղինակություն են

Երեկ մամուլը տեղեկացրեց, որ մեղադրյալ Քոչարյանի ճակատագրով անհանգստացած 36 հոգի կոչ են անում փոխել խափանման միջոցը։ Մտահոգություններ են հայտնել, որ դատավորների հանդեպ բիրտ ճնշումներ են իրականացվում։ Այնուհետև շարունակել են, որ իրենց համար ակնհայտ է՝ մարտի 1-ի դատաքննության փուլում գտնվող գործը չի տալու գլխավոր հարցի պատասխանը՝ ո՞վ է մեղավոր 10 մարդու կյանքից զրկելու համար։ Սա մարտի 1-ի գործ չէ, այլ Քոչարյանի հանդեպ քաղաքական հալածանք և կոչ են արել իշխանություններին զերծ մնալ հակապետական գործողություններից։

Իհարկե, մենք չենք անդրադառնա սույն գործիչներին, թե ով ինչ ճանապարհ է անցել անկախ Հայաստանում և ինչն է պատճառ դարձել նման հայտարարության։ Պարզ պատճառով, որ Քոչարյանի մերձավոր շրջապատից են (բացառությամբ Դավիթ Շահնազարյանի) և ինչ-որ ձևով շփումներ են ունեցել։ Այսուամենայնիվ չենք կարող չնկատել, երբ մարդը հրապարակային գործունեություն է ծավալում ամենաճիշտն ինքն է զգում հանրության վերաբերմումքը։ Սույն  գործիչները, որ ստորագրել են նման բովանդակության տեքստի տակ, համոզմունք ունե՞ն, որ իրենք առանձին-առանձին կամ բոլորը միասին այնքան մեծ հեղինակություն են, որ հանրությունն իրենց պիտի լսի ու համախմբվի և պահանջի, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխվի։ Մարտի մեկի բացահայտումը հասարակական պահանջ է։ 

Իսկ ինչ վերաբերում է դատավորների կոչին, որ փոխեն Քոչարյանի խափանման միջոցը, հակառակ դեպքում պատասխանատվությունն անխուսափելի է լինելու, սպառնալիքի տարրեր է պարունակում, ինչն անընդունելի է։ Այո, մեր երկրում դատաիրավական համակարգը բարեփոխման կարիք ունի և, ինչպես երևում է, դատական համակարգի բարփոխման հիմքն Աննա Դանիբեկյանն է դնում։ Քսան տարի հանրությունն այնքան չէր տեսել դատավորների  արդար վճիռներ, որ երբ դատավոր Աննա Դանիբեկյանն ընդամենը բարեխիղճ կատարել է իր մասնագիտական պարտքը, հանրությունը հերոսական քայլ է համարում, երախտագիտությունն  է հայտնում, իսկ Քոչարյանի աջակիցներ պիցցայակերներն ու հայտարարությունը ստորագրողները համարում են, որ ճնշում է գործադրվել։ Հետաքրքիր է, հայտարարությունն ստորագրողներին որտեղի՞ց է հայտնի, որ դատաքնության փուլում գտնվող մարտի մեկի գործը չի տալու գլխավոր հարցի պատասխանը՝ ո՞վ է մեղավոր 10 մարդու կյանքից զրկելու համար։ Իսկ իշխանություներին կոչ են անում զերծ մնալ հակապետական գործողություներից։ Մարդը մեղադրվում է ծանրագույն հանցագործության մեջ, իրենք նույնացնում են պետության հետ։ 

Ջավահիր Այվազյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   5733 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ