Երկուշաբթի 18.10.2021 23:15

18.08.2021   17:45
877

Մեկը մյուսի հետ ի՞նչ կապ ունի


Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի ձերբակալությանը:

«Օգոստոսի 10-ին, երբ Սյունիքում կազմակերպեցինք Հայկ Նահապետի հաղթանակին նվիրված մեծ միջոցառում, միայն Իրինա Յոլյանն էր, որ եկավ ու անձամբ շնորհավորեց հայ ժողովրդին՝ իր անվանադիր նախնիի տոնի առիթով։

Միաժամանակ Իրինան կազմակերպեց անվճար ավտոբուսներով մարդկանց տեղափոխում Գորիսից Հալիձոր։
Իրինայի ձերբակալության քաղաքական հրաման տվողներն ու կատարողները գոնե գիտե՞ն, թե ով է Հայկ Նահապետը։ Դժվար թե։

Ձեզ Հայոց պատմությունն ու հայրենիքի անվտանգությունը պետք չեն, դուք Էրդողանին ու Ալիևին ճանաչեք, նրանք ձեր մասին շատ բան գիտեն»։

«ՉԻ». Լրագրողը ամբողջը չի գրել տիկին Յոլյանի մասին: Լրացնենք բացը: Ասում են, որ շաբաթը մեկ աշխատանքի է ներկայացել տարազով: Երբեք սուշի չի կերել, այլ միայն ղափամա: Նժդեհի կենացը երբեք պետական օղիով չի խմել, այլ միայն Քարահունջի օղիով:

Ի՞նչ կապ ունի Հայկ Նահապետին նվիրված միջոցառմանը մասնակցելը յուրացումների հետ, որոնց մեջ մեղադրում են Իրինային: Հոխիկյանը որտե՞ղ է կարդացել, որ ավտոբուսներով մարդ տեղափոխելը անհնար է դարձում պաշտոնական թերացումները կամ հնարավոր հանցագործությունները:

Յոլյանին կոնկրետ մեղադրում են, որ ապօրինի հողահատկացումներ է արել, ֆիկտիվ պայմանագրեր է կնքել, և այլն: Եթե լրագրողը ապացույցներ ունի, որ հարուցված քրեական գործերն ապօրինի են, ապա ճիշտ կանի դրանց մասին գրի: Թե չէ՝ Հայկ Նահապետ, Էրդողան, Ալիև, թալիբներ...



 Պիտակներ

         Իրինա Յոլյան, Նաիրի Հոխիկյան

››› Չարենց. Դաշնակցականներին (Ներբող քաղաքական)
››› Սա քո պատերազմն էր, Նիկո՛լ
››› Ոչ ոք չի թաքցրել տարածքներ զիջելու փաստը
››› Քայլ արեք, իրար կերեք
››› Արմեն Շեկոյան. Միջնորդը
››› «Չորրորդ իշխանություն» թերթի և 4rd.am կայքի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
››› Ո՞ւմ ձեռնտու չէ 200 միլիոն դոլարի ներդրումը
››› Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը
››› Իշխելու թշվառությունն ու փառքի արվեստը
››› Անասնաֆերմա՝ Նարեկ Սարգսյանից Նիկոլ Փաշինյանին... Տիգրան Ավինյանին էլ
››› Մերժվածների ջղակծկումների և վարչապետի ձախողումների արանքում
››› Ո՞վ է եղել իրական դավաճանը
››› Երբ թիրախավորվում է լռությունը
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամսվա ամենաընթերցվածները

Գույժ
Գույժ
16.10.2021 / 8981




























Հերքում
Հերքում
12.10.2021 / 1398

Պողոսի երազը
Պողոսի երազը
12.10.2021 / 1317



















Բազմածնունդը
Բազմածնունդը
11.10.2021 / 618