...

Մենուան ու Կճոյանն են մասնագե՞տ

Մենուան ու Կճոյանն են մասնագե՞տ

«Ռուսաստանում այսօր բառիս բուն իմաստով լրջությամբ և խստությամբ պայքարում են կորոնավիրուսի դեմ՝ ի տարբերություն Հայաստանի, իսկ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարն այլևս առաջնային չէ: Ամեն ինչ անլրջացրել է, այս ձևով ո՞ւր են տանում ժողովրդին Հայաստանի նոր իշխանավորները: Մեր ժողովուրդը այս ամենից պետք է հետևություններ անի, իսկ Նիկոլ Փաշինյանը, եթե այդքան հայրենասեր է, իր մեջ պետք է ուժ գտնի և հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, որ շատ ծանր և բարդ ժամանակահատված է բաժին հասել իրեն երկիր ղեկավարելու՝ հայտարարի հրաժարականի մասին: Պետք է երկրի ղեկը հանձնել մասնագետներին»:

Դատողությունների հեղինակը «Միր» միջազգային հումանիտար հիմնադրամի ղեկավար, ռուսաստանաբնակ գործիչ Անդրանիկ Նիկողոսյանն է, իսկ այն տիրաժավորել է «Իրավունք» թերթը:

«ՉԻ». Սրանց ֆոնին անգամ քոչարյանական քաղաքագետներն են ավելի լուրջ թվում: Ռուսաստանը հայկական ծխախոտը առգրավելու հետ զուգահեռ նաև պետք է մեկուսացնի ազգությամբ հայ մի քանի քաղաքագետների և պրոպագանդիստների, հակառակ պարագայում դրանք այդ մեծ երկիրն էլ կկործանեն: 

Երեկվա դրությամբ Ռուսաստանում գրանցվել է 107 հազար վարակակիր այն դեպքում, որ շատ մարզերում ընդհանրապես թեստ չկա, իսկ եղածի որակի մասին արդեն ժողովրդական բանահյուսություններ են ստեղծվել: Երեկ արդեն կորոնավիրուսով վարակվեց վարչապետ Միշուստինը և դրանով խոցելի դարձրեց երկրի ամբողջ բարձրագույն ղեկավարությանը: Եվ այս քաղաքագետը, անտեսելով բոլոր թվարկված իրողությունները, համեմատում է և գալիս եզրակացության, որ Ռուսաստանում վիճակը պարզապես հիանալի է, իսկ մեզ մոտ՝ ողբերգական:

Հասկանալի է՝ կա ցանկություն քննադատելու Հայաստանի իշխանություններին, բայց պարտադի՞ր է այսպիսի կերպարների միջոցով իրականացնել, որ քննադատության պրոցեսն ի սկզբանե անլրջանա:

Անդրանիկ Նիկողոսյանը Հայաստանում հայտնի է մի շարք զավեշտալի ծրագրերով, որոնց արդյունքում մի քանի հայաստանաբնակ հարուստներ ֆինանսական կորուստներ կրեցին: Նաև հայտնի է, թե ում հետ է մտերմություն անում քաղաքագետը Հայաստանում՝ վերլուծաբան, քաղաքագետ, մեդիամագնատ Մենուա Հարությունյանի և Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի: Նույն Կճոյանի, որը մեղադրվում է օֆշորային մեքենայնությունների մեջ: Թերևս Նիկողոսյանը մասնագետներ ասելով՝ նկատի ունի Մենուային ու Կճոյանին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   3280 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ