«Աստված չանի Մենուային բան լինի, ինձնից չնեղանաք». Գուրգեն Եղիազարյան:
«ՉԻ». Իհարկե, աստված չանի Մենուային մի բան պատահի, բայց Գուրգեն Եղիազարյանի հոխորտանքով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները:
Համապատասխան մարմիններ ասելով՝ նկատի չունենք միայն ԱԱԾ-ին: Այստեղ իր մասնագիտական խոսքը պետք է ասի նաև առողջապահության նախարարությունը:
Եղիազարյանի պատմելով՝ Մենուան ինքնակամ է գնացել ռազմաճակատ: Հիմա ի՞նչ անի իշխանությունը, հատուկ սպեցնա՞զ ուղարկի, որ բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանի նրան: Թե ՀՕՊ հատուկ միջոցներ կիրառի Մենուայի շրջակայքում:
Անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում Մենուային, նա հիմա բանակում է և նրա մասով պետք է միայն հաջողություն ու հաղթական վերադարձ ցանկանալ:
Իսկ Գուրգեն Եղիազարյանին ցանկանում ենք, որ ասուլիսներ տալու միջակայքում չմոռանա դեղերը խմել: Շատ վիրավորներ կան, կորոնավիրուսն իր գործն է անում, և Եղիազարյանի համար ավելորդ մահճակալ չկա: